Թյուրինգի մրցանակ
From Wikipedia, the free encyclopedia
Թյուրինգի մրցանակ (անգլ.՝ Turing Award), ինֆորմատիկայի (կոմպյուտերային գիտության) ամենահեղինակավոր մրցանակն է և այդ ասպարեզում համարժեք է համարվում Նոբելյան մրցանակին[1][2][3][4] ։ Այն շնորհվում է Հաշվողական տեխնիկայի ասոցացիայի կողմից՝ ինֆորմատիկայում նշանակալից ներդրաման համար։
Հաշվողական տեխնիկայի ասոցացիայի կողմից մրցանակը հաստատվել է հռչակավոր անգլիացի գիտնականի՝ Ալան Թյուրինգի պատվին, ով համարվում է համակարգչային տեսության և արհեստական ինտելեկտի գլխավոր հայտնագործողներից մեկը[5]։ Ամեն տարի մրցանակ է շնորհվում մեկ կամ մի քանի գիտնականների, ում աշխատանքը խորը ազդեցություն է թողել կոմպյուտերային գիտության զարգացման վրա։ Թյուրինգի մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1966 թվականին՝ Ալան Փերլիսին, կազմարկիչների (կոմպիլյատորների) կառուցման տեխնոլոգիայի զարգացման համար։ Առաջին կին մրցանակակիրն էլ Ֆրենսիս Ալենն է, ում այդ պարգևը շնորհվել է 2006 թվականին[6]։
2000-ական թվականներին մրցանակային հիմնադրամը հովանավորվում էր Ինտել և Գուգլ ընկերությունների կողմից, և ամենամյա մրցանակը կազմում էր 250 հազար ամերիկյան դոլար[7]։ 2014 թվականից Գուգլը դարձել է միակ հովանավորը և ամենամյա մրցանակի գումարի չափը հասցրել է մեկ միլիոն ամերիկյան դոլարի[8][9][10]։