Էլիզաբեթ Քեդի Սթենթոն
From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ Քեդի Սթենթոն (անգլ.՝ Elizabeth Cady Stanton, նոյեմբերի 12, 1815(1815-11-12)[1][2], Ջոնսթաուն, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 26, 1902(1902-10-26)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[7], ամերիկացի սուֆրաժիստուհի, սոցիալական ակտիվիստ, աբոլիցիոնիստ և կանանց իրավունքների շարժման վաղ շրջանի առաջատար գործիչ։ Նրա «Սենտիմենտների հռչակագիրը» (անգլ.՝ Declaration of Sentiments), որը ներկայացվել է 1848 թվականին տեղի ունեցած Սենեկա Ֆոլսի կոնվենցիայում (Նյու Յորք նահանգ), հաճախ համարվում է Միացյալ Նահանգներում կանանց իրավունքների ու կանանց ընտրական իրավունքի կազմակերպված շարժման սկիզբ[8]։ 1890-1892 թվականներին Սթենթոնը եղել է Կանանց ընտրական իրավունքի ամերիկյան ազգային ասոցիացիայի նախագահը։
Էլիզաբեթ Քեդի Սթենթոն անգլ.՝ Elizabeth Cady Stanton | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1815(1815-11-12)[1][2] |
Ծննդավայր | Ջոնսթաուն, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1902(1902-10-26)[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Վուդլոն[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Էմմա Ուիլլարդ դպրոց |
Մասնագիտություն | գրող, դերասանուհի, կանանց իրավունքների պաշտպան և աբոլիցիոնիստ |
Ամուսին | Henry Brewster Stanton? |
Ծնողներ | հայր՝ Daniel Cady?, մայր՝ Margaret Livingston?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Թեոդոր Սթենթոն և Հարիոթ Իթոն Սթենթոն Բլատչ |
Ստորագրություն | |
Elizabeth Cady Stanton Վիքիպահեստում |
Նախքան Սթենթոնը իր քաղաքական ուղղվածությունը գրեթե բացառապես կնեղացներ՝ կենտրոնանալով կանանց իրավունքների վրա, նա ակտիվ աբոլիցիոնիստ էր, ինչպես իր ամուսինը՝ Հենրի Բրյուստեր Սթենթոնը (Հանրապետական կուսակցության համահիմնադիր) և զարմիկը՝ Գերիթ Սմիթը։ Ի տարբերություն կանանց իրավունքների շարժման մեջ ներգրավվածներից շատերի, Սթենթոնը զբաղված էր քվեարկության իրավունքներից զրկված կանանց վերաբերող տարբեր հարցերով։ Նրա մտահոգությունները վերաբերում էին կանանց ծնողական և խնամակալության իրավունքներին, սեփականության իրավունքներին, զբաղվածության և եկամտի իրավունքներին, ամուսնալուծություններին, ընտանիքի տնտեսական առողջությանը և ծնելիության վերահսկմանը[9]։ Նա նաև 19-րդ դարի Չափավորության շարժման խիստ կողմնակիցներից էր։
Ամերիկայի քաղաքացիական պատերազմից հետո, երբ Սթենթոնը Սյուզան Բ․ Էնթոնիի հետ միասին, հրաժարվեց աջակցել Միացյալ Նահանգների Սահմանադրության 14-րդ և 13-րդ փոփոխություններին, կանանց ընտրական իրավունքի նկատմամբ Սթենթոնի այդ նվիրվածությունը մասնատում առաջացրեց կանանց իրավունքների շարժման մեջ։ Նա դեմ էր, որ աֆրոամերիկացի տղամարդկանց լրացուցիչ իրավական պաշտպանություն և քվեարկության իրավունք տրամադրվի, այն դեպքում, երբ սև և սպիտակ կանանց մերժվում էին այդ նույն իրավունքները։ Այս հարցի վերաբերյալ նրա դիրքորոշումը, կազմակերպված քրիստոնեության և կանանց քվեարկության իրավունքներից դուրս իր մտորումների հետ մեկտեղ, հանգեցրեց կանանց իրավունքների պաշտպանության երկու առանձին կազմակերպությունների ստեղծմանը, որոնք ի վերջո վերամիավորվեցին Սթենթոնի նախագահությամբ մեկ կազմակերպության՝ կանանց ընտրական իրավունքի բուն շարժումից կտրվելուց մոտ քսան տարի անց։
Սթենթոնը մահացավ 1902 թվականին՝ գրելով «Կնոջ Աստվածաշունչ»-ը (անգլ.՝ The Woman's Bible), և «Ութսուն տարի և ավելի» (անգլ.՝ Eighty Years and More) ինքնակենսագրությունը և բազմաթիվ այլ հոդվածներ և բրոշյուրներ կանանց ընտրական իրավունքի և կանանց իրավունքների մասին։