Էդեսա
From Wikipedia, the free encyclopedia
Էդեսա[1] (հուն․՝ Έδεσσα[2]), հնադարյան քաղաք Հունաստանում։ Ժամանակակից քաղաքը կառուցված է հնադարյան Ակրոպոլիսի տեղում։ Կենտրոնական Մակեդոնիայում ծայրամասային Պելայի և Էդեսիայի միության վարչական կենտրոնն է։ Բնակչության թիվը 2011 թվականի տվյալներով հասնում էր 18229-ի[2]։ X-րդ դարից մինչև 1912 թվականը քաղաքը անվանել են Ոդեն (բուլղար․՝ Воден)[3]: 1970-ական թվականներից զբոսաշրջության կենտրոն է[3]։ Քաղաքով անցնում է գետ, որը բաժանվում է բազմաթիվ ջրանցքների։ Գլխավոր տեսարժան վայրերն են՝ հայտնի ջրվեժները և դրանց մոտակա ջրաշխարհները։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Էդեսա | ||
հուն․՝ Έδεσσα | ||
Երկիր | Հունաստան | |
Մակերես | 611 կմ² | |
ԲԾՄ | 320 մետր | |
Բնակչություն | ▼17 168 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 23810 | |
Փոստային դասիչ | 58200 | |
Պաշտոնական կայք | edessa.gr | |
| ||
Փակել
Քաղաքի մոտակայքում տեղակայված է Կայմակցալան լեռնադահուկային կենտրոնը։ Քաղաքի մոտակայքով անցնում է Էգնատիա ավտոմայրուղին։ Քաղաքում է գտնվում Սալոնիկ-Բիլֆորա երկաթուղային կայարանն ու Պրոաստիակոս Սալոնիկի 2-րդ գիծը։