Եդեմից դեպի արևելք
Ջոն Ստայնբենքի 1952 թ-ին հրատարակված վեպը / From Wikipedia, the free encyclopedia
«Եդեմից դեպի արևելք» (անգլ.՝ East of Eden)՝ Ջոն Ստայնբեքի 1952 թվականի սեպտեմբերին հրատարակված վեպը։ «Եդեմից դեպի արևելք»-ը հաճախ համարում են Ստայնբեքի ամենահավակնոտ ստեղծագործությունը, այստեղ հեղինակը պատմում է երկու ընտանիքների՝ Թրասքների և Համիլտոնների, խառը մանրամասների մասին։
Եդեմից դեպի արևելք East of Eden | |
---|---|
Առաջին հրատարակության կազմը | |
Հեղինակ | Ջոն Ստայնբեք |
Անվանվել է | Ծննդոց |
Տեսակ | վեպ |
Ժանր | ընտանեկան սագա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Թրասքներ և Համիլտոններ |
Նկարագրում է | Սալինաս |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Viking Press |
Հրատարակման տարեթիվ | 1952 |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=20211110 |
East of Eden (novel) Վիքիպահեստում |
Վեպը նախապես հղված էր հեղինակի որդիներին՝ Թոմին ու Ջոնին։ Ստայնբեքը ուզում էր մանրամասն նկարագրել Սալինաս Վալին, նրա վայրերը, ձայներն ու հոտերը։ Կարծիք կա, թե վեպում նկարագրված Համիլտոնների ընտանիքի համար հիմք է ծառայել իրական Սեմուել Համիլտոնի ընտանիքը, ով մորական կողմից Ստայնբեքի պապն էր[1]։ Բացի այդ վեպում որպես երկրորդական կերպար հանդես է գալիս Ջոն Ստայնբեքը[2]։
Ըստ Ստայնբեքի երրորդ կինը՝ Էլայնը, Ջոն Ստայնբեքը այս վեպը համարել է իր լավագույն ստեղծագործությունը (լատին․՝ magnum opus)[3]։ Ինքը՝ Ջոն Ստայնբեքը '«Եդեմից դեպի արևելք»-ի մասին ասել է՝
Այստեղ կա այն ամենը, ինչ որ ես իմացել եմ իմ արհեստի ու մասնագիտության շնորհիվ։ Կարծում եմ, որ այն ինչ գրել եմ մինչ այժմ, փորձ էր այս վեպը գրելու համար։ |
It has everything in it I have been able to learn about my craft or profession in all these years.
«Եդեմից դեպի արևելք» վեպի երկրորդ մասը էկրանավորել է Էլիա Կազանը 1955 թվականին։