Դոժերի պալատ
From Wikipedia, the free encyclopedia
Վենետիկի Դոժերի պալատ (իտալ.՝ Palazzo Ducale), իտալական գոթական ճարտարապետության մեծ հուշարձան, քաղաքի գլխավոր դիտարժան վայրերից։ Գտնվում է Սուրբ Մարկոսի հրապարակում, համանուն տաճարի կողքին, չնայած առաջին կառույցն այդ տեղում կար դեռևս 9-րդ դարում։ Այսօրվա շենքի շինարարությունը իրականացվել է 1309 թվականից մինչև 1424 թվականի միջակայքում, ենթադրաբար ճարտարապետ Ֆիլիպո Կալենդարիոյի կողմից։ 1577 թվականին պալատի մի մասը ոչնչացել է հրդեհից, շենքի վերականգնմամբ զբաղվել է Ռիալտոյի կամուրջն ստեղծող Անտոնիո դե Պոնտին։
Տեսակ | պալատ, տեսարժան վայր, պատկերասրահ և museum of a public entity? |
---|---|
Երկիր | Իտալիա[1][2] |
Տեղագրություն | Վենետիկ-Մուրանո-Բուրանո[3] |
Վայր | Սան Մարկո |
Հասցե | Piazza San Marco, 1 - Venezia[2] և Sestiere San Marco 1, 30124 Venezia[3][4]30124[2][3] |
Փողոց | Սուրբ Մարկոսի հրապարակ (1) |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հարկեր | 4 |
Մակերես | 10 281 քառակուսի մետր, 12 578 քառակուսի մետր |
Կազմված է | Պորտա դելլա Կարտա, Սալա դելլա Քուատրո Պորտե, Paintings in the Doge's Palace? և Capitals in the Doge's Palace (Venice)? |
Անվանված է | Վենետիկի դուքս |
Սեփականատեր | Իտալիա |
Բնակիչ | Վենետիկի դուքս |
Այցելողներ | 435 879 մարդ (2021)[5] |
Հիմնադրված է | 1340 |
Ճարտարապետ | Նիկոլո Բարատտիերի |
Պատվիրող | Վենետիկի հանրապետություն |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք |
Վենետիկի այս գլխավոր շենքն ամենից առաջ Վենետիկի հանրապետության դոժերի նստավայրն էր։ Պալատում նստում էին Մեծ խորհուրդը և սենատը, աշխատում էր Գերագույն դատարանը և իր գործերն էր վճռում գաղտնի ոստիկանությունը։ Առաջին հարկում տեղակայված էին նաև իրավաբանական գրասենյակներ, դիվանատուն, ցենզորների ծառայությունը և ծովային գրատեսչությունը։ Վերաշենքային պատշգամբը մի տեսակ տոնական տրիբունա (ամբիոն) էր ծառայում, որից դոժը ներկայանում էր ժողովրդին։ Քաղաքի հյուրերը, ովքեր հանգրվանում էին Պյացետայի կողմից անմիջապես պալատի մոտ, այս կերպ հայտնվում էին հանրապետության կառավարության ոտքերի մոտ։
Սուրբ Մարկոսի տաճարի, Սան-Մարկոյի գրադարանի և այլ ուրիշ շենքերի հետ Դոժերի պալատը կազմում է քաղաքի գլխավոր ճարտարապետական անսամբլը։