Գրքասիրություն
From Wikipedia, the free encyclopedia
Գրքասիրություն, գրքասեր, բառացի ՝ սեր գրքերի հանդեպ[1]։ Գրքասեր՝ մարդ, ով հավաքում է հազվադեպ հանդիպող և թանկարժեք հրատարակություններ, երբեմն հավաքում են միայն մեկ հեղինակի հրատարակությունների հավաքածուն։ Գրքասերը նաև գրքերի գիտակ է։ Գրքերի կոլեկցյոները հավաքում է ոչ միայն գրքեր, այլև պարբերական հրատարակություններ, քրոմոլիտոգրաֆներ, բուկլետներ, կոմիքսներ և այլն։
Գրքասերների շրջանում հատուկ ժողովրդականություն են վայելում հատկապես հազվադեպ գրքերը։ Հատուկ ուշադրության են արժանանում նրբագեղ տառատեսակները և նկարազարդումները։