Գրինսբորո
From Wikipedia, the free encyclopedia
Գրինսբորո (անգլ.՝ Greensboro), ԱՄՆ֊ի Հյուսիսային Կարոլինա նահանգի քաղաքներից[2]։ Այն Հյուսիսային Կարոլինայի՝ բնակությամբ երրորդ ամենամեծ քաղաքն է և Գիլֆորդ օկրուգ և Փիդմոնթ Թրայդ բազմաբնակ շրջանի ամենամեծ քաղաքը։ Ըստ 2012 թ ԱՄՆ֊ի Սենսուս Էսթիմեյթի (անգլ.՝ Census Estimate), Գրինբորոյի բնակչությունը 277 080 է։ Այն տեղակայված է երեք խոշոր միջնահանգային ավտոմայրուղիների հատման կետում։
Բնակավայր | ||
---|---|---|
Գրինսբորո | ||
անգլ.՝ Greensboro | ||
Երկիր | ԱՄՆ | |
Հիմնադրված է | 1808 թ. | |
Մակերես | 346,046205 կմ², 341,363967 կմ² | |
ԲԾՄ | 272±1 մետր | |
Բնակչություն | ▲299 035 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | EDT?, UTC-5 և UTC−4 | |
Հեռախոսային կոդ | 336 | |
Փոստային դասիչ | 27402, 27405, 27406 և 27455 | |
Պաշտոնական կայք | greensboro-nc.gov(անգլ.) | |
| ||
2003 թվականին նախկին Գրինսբորո՝ Վինստո֊ Սալեմ֊Հայ Փոյնթ մայրաքաղաքային վիճակագրական տարածաշրջանը (անգլ.՝ metropolitan statistical area) վերաձևակերպվեց ԱՄՆ֊ի Կառավարում և Բյուջե գրասենյակի կողմից արդյունքում ձևավորելով Գրինսբորո֊Հայ Փոյնթ և Վինսթոն֊Սալեմը։ 2010 թվականին Գրինսբորո֊Հայ Փոյնթի բնակչությունը 723 801 էր։ Վինստոն֊Սալեմ֊Հայ Փոյնթ միացյալ վիճակագրական տարածաշրջանը համընդհանուր կերպով անվանվեց Փիդմոնթ Թրայդ ունենալով 1 599 477 բնակչություն։