Գրական անուն
From Wikipedia, the free encyclopedia
Գրական անուն (հուն.՝ ψευδώνυμος, լատ.՝ pseudónymos - «սխալ անուն», ψεύδος «փսեուդոս» - «այլ» և ὄνομα «օնոմա» - «անուն»), կեղծանուն, որն օգտագործվում է մարդու կողմից նրա հասարակական գործունեության (հատկապես արվեստի բնագավառում) մեջ իրական անվան փոխարեն։ Իրական անվան տակ հասկանում են այն անունը, որը մարդը ստացել է իր ծննդյան ժամանակ և պաշտոնապես գրանցված է։ Գրական անվան մեջ իրական անվան առկայության դեպքում կեծանունը կոչվում է ավտոնիմ (հունարենից)։ Այն գրական անունը, որում չկա ոչ մի համապատասխանություն ծննդյան անվան հետ, կոչվում է կրեպտոնիմ և այն օգտագործվում է իրական անվան գաղտնիության նպատակով, երբեմն էլ՝ այլ գործունեության հետ կապված անունից տարբերակելու համար[1]։