Բնագիտության պատմության թանգարան (Վիեննա)
From Wikipedia, the free encyclopedia
Բնագիտության պատմության թանգարան (գերմ.՝ Naturhistorisches Museum), բնագիտության պատմության մեծ թանգարան, տեղակայված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[5]։ Թանգարանի կայքը վիրտուալ շրջայց է ապահովում[5]։
Բնագիտության պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | բնագիտական թանգարան, հավաքածու և ակադեմիական հրատարակիչ |
Երկիր | Ավստրիա[1][2] |
Տեղագրություն | Ներքին Քաղաք[1][2] և Վիեննա |
Վայր | Վիեննա |
Հասցե | Museumsplatz 3[1]Burgring? (7) |
Հիմնադրվել է | 1889 |
Հիմնադիր | Ֆրանց Յոզեֆ I[3] |
Պատվիրող | Ֆրանց Յոզեֆ I |
Այցելուներ | 564 512 մարդ |
Տնօրեն | Քրիստիան Կոեբերլ[4], Katrin Vohland?[4], Hans Rebel?[4], Hermann Michel?[4], Otto Pesta?[4], Hans Kummerlöwe?[4], Hermann Michel?[4], Hans Strouhal?[4], Karl Heinz Rechinger?[4], Friedrich Bachmayer?[4], Oliver Paget?[4], Heinz Kollmann?[4] և Bernd Lötsch?[4] |
Հավաքածուի չափս | մոտ 30 000 000 |
Կայք | nhm-wien.ac.at(գերմ.)(անգլ.) |
Թանգարանի արտեֆակտների ամենավաղ հավաքածուները 250 տարվա պատմություն ունեն[5]։ Այսօր դրանց հավաքածուները զբաղեցնում են 8,700 քառակուսի մետր։
2011 թ. տվյալներով, թանգարանում հաշվվում են մոտավորապես 30 միլիոն նմուշներ և դրանց թիվն ավելանում է։ Ցուցասրահների ետևում 25 միլիանոց հավաքածուի նմուշները 60 գիտնական աշխատակիցների ուսումնասիրությունների հիմքն են կազմում։ Նրանց ուսումնասիրությունների շրջանակն ընդգրկում է տարածվում է ինչպես Արեգակնային համակարգի ծագումը, կենդանիների և բույսերի էվոլյուցիայից մինչև մարդու էվոլյուցիան, այնպես և նախապատմական ավանդույթներն ու սովորույթները[5]։