Բիլ Գեյթս
From Wikipedia, the free encyclopedia
Վիլյամ (Բիլ) Հենրի Գեյթս III (անգլ.՝ William Henry Gates III, հոկտեմբերի 28, 1955(1955-10-28)[1][2][3][…], Սիեթլ, Վաշինգտոն[4][46]), ամերիկացի բիզնես մագնատ, համակարգչային ծրագրավորող և բարերար։ Գեյթսը Մայքրոսոֆթի՝ աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության նախկին գործադիր տնօրենն է և ներկայիս նախագահը, որը նա հիմնադրել է Փոլ Ալենի հետ համատեղ։
Բիլ Գեյթս անգլ.՝ Bill Gates | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1955(1955-10-28)[1][2][3][…] (68 տարեկան) |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ[5] |
Կրթություն | Լեյքսայդ դպրոց (1973) և Հարվարդի քոլեջ (1975)[6] |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ծրագրավորող և բարեգործ |
Աշխատավայր | Bill & Melinda Gates Foundation?[7] |
Ամուսին | Մելինդա Գեյթս[8][9] |
Ծնողներ | հայր՝ Ուիյամ Գեյթս Ավ., մայր՝ Մերի Մաքսուել Գեյթս |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա[44] և Chinese Academy of Engineering?[45] |
Երեխաներ | Ջենիֆեր Կաթարին Գեյթս, Ֆեբե Ադել Գեյթս և Ռորի Ջոն Գեյթս |
Ստորագրություն | |
Bill Gates Վիքիպահեստում |
Ֆորբս ամսագիրը Գեյթսին համարել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, ամենահարուստը 1995-2009 թվականներին, բացառությամբ 2008 թվականը. նա այդ ժամանակ երրորդն էր ցանկում։ 2011 թվականին նա ամենահարուստ ամերիկացին էր, իսկ ամբողջ աշխարհում երկրորդ հարուստ անհատը։ Ըստ "Բլումբերգի Միլիարդատերների Ցանկի" Գեյթսը 2013 թվականին նորից դառնում է աշխարհի ամենահարուստ մարդը։ 2014 թվականի ապրիլի տվյալներով նա ամենահարուստն է համարվում աշխարհում։ Մայքրոսոֆթում աշխատելու տարիներին Բիլ Գեյթսը զբաղեցրել է գործադիր տնօրենի և գլխավոր ծրագրավորողի պաշտոնը և համարվում է ամենամեծ բաժնետերը՝ 6.4 % ընդհանուր բաժնետոմսերի։ Նա նաև մի քանի գրքերի հեղինակ և համահեղինակ է։
Գ
Գեյթսը ամենահայտնի ձեռնարկատերն է համակարգիչների հեղափոխության շրջանում։ Նրան քննադատել են բիզնես վարելու իր մարտավարության համար, մարտավարություն, որը համարվեց հակամրցակցային։ Այդ պատճառով որոշ դեպքերում նրա դեմ դատական հայցեր են ներկայացվել։ Իր կարիերայի հետագա փուլերում Գեյթսը իրականացրել է բարեգործական ծրագրեր՝ տարբեր բարեգործական կազմակերպություններին և գիտական հետազոտական ծրագրերին նվիրաբերելով խոշոր գումարներ "Բիլ և Մելինդա Գեյթս" հիմնադրամի միջոցով, որը հիմնադրվել է 2000 թվականին։ Գեյթսը Մայքրոսոֆթում գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանում է 2000 թվականի հունվարին։ Սակայն նա շարունակեց մնալ նախագահի պաշտոնում, և իր համար ստեղծեց գլխավոր ծրագրավորողի պաշտոնը։ 2006 թվականի հունիսին, Գեյթսը հայտարարեց, որ այսուհետ Մայքրոսոֆթում աշխատելու է կես դրույքով, իսկ հիմնադրամում սկսելու է աշխատել ամբողջ դրույքով։ Աստիճանաբար իր պարտականությունները փոխանցեց Րեյ Օզզիին(գլխավոր ծրագրավորող) և Քրեյգ Մունդիին (գլխավոր հետազոտող և ռազմավարության գծով գլխավոր պատասխանատու)։ Գեյթսը Մայքրոսոֆթի նախագահի պաշտոնը լքեց 2014 թվականին։ Նա նոր պաշտոնի անցավ՝ որպես տեխնոլոգիաների գծով խորհրդատու՝ աջակցելու համար նոր նշանակված գլխավոր տնօրեն Սաթյա Նադելային։