Արևմտյան Վիրջինիա
From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան Վիրջինիա (անգլերեն՝ West Virginia), նահանգ ԱՄՆ-ի արևելյան մասում։ Տարածքը՝ 62,7 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Չարլսթոն։ Խոշոր այլ քաղաքներից են Հանթինգթոնը, Ուիլինգը, Մորգանթաունը։
Արևմտյան Վիրջինիա անգլ.՝ State of West Virginia | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ և Հյուսիսատլանտյան նահանգներ | |||||
Հիմն | Take Me Home, Country Roads? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Չարլսթոն | |||||
Ամենաբարձր կետ | Spruce Knob? | |||||
ԲԾՄ | 455 մետր | |||||
Օրենսդրական մարմին | West Virginia Legislature? | |||||
Դատական մարմին | Supreme Court of Appeals of West Virginia? | |||||
Նահանգապետ | Ջո Մենչին | |||||
Միության մուտք | հունիսի 20, 1863 | |||||
Բնակչություն | ▼1 793 716 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (37 տեղ) | |||||
Տարածք | 62 755 կմ² (41 տեղ) | |||||
Հիմնադրված է | հունիսի 20, 1863 թ. | |||||
Սահմանակցում է | Օհայո, Փենսիլվանիա, Վիրջինիա, Մերիլենդ և Կենտուկի | |||||
Ժամային գոտի | EDT? և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | WV, W. Va. և W.Va. | |||||
ISO 3166-2 կոդ | US-WV | |||||
Անվանված է | Վիրջինիա գաղութ | |||||
Մականուն | Mountain State | |||||
Միության մուտք | հունիսի 20, 1863 | |||||
wv.gov(անգլ.) | ||||||
Այսպես կոչված հարավատլանտյան նահանգներից մեկն է (այդ խմբի միակ նահանգը, որ ելք չունի Ատլանտյան օվկիանոս)։ 2013 թվականին բնակչությունը կազմել է 1.854.304 մարդ (38-րդ տեղը ԱՄՆ-ի նահանգների մեջ)։ Մինչև 1861-65 թվականների քաղաքացիական պատերազմը եղել է Վիրջինիա նահանգի մի մասը, բայց, քանի որ նահանգի կառավարությունը պաշտպանում էր ստրկատիրական Հարավին, Հյուսիսի կողմնակիցները 1863 թվականին անջատվեցին և ստեղծեցին ինքնուրույն նահանգ՝ այն անվանելով Կանաուա (գետի անունով), սակայն ավելի ուշ վերանվանեցին Արևմտյան Վիրջինիա[2]։
Պաշտոնական անվանումը «Լեռնային նահանգ» է (անգլ.՝ Mountain State): Նշանաբանը` Montani semper liberi («Լեռնականները միշտ ազատ են»)։