Արևելյան Բեռլին
From Wikipedia, the free encyclopedia
Արևելյան Բեռլին (գերմ.՝ Ost-Berlin), պետական կազմավորում, որը գոյություն է ունեցել 1948-1990 թվականներին, մտնում էր ԳԴՀ կազմի մեջ 1949-1990 թվականներին։ Պաշտոնապես կոչվում էր Բեռլին, մայրաքաղաք ԳԴՀ, խորհրդային քարտեզների վրա նշվում էր, ուղղակի «Բեռլին»- ի տարբերություն "Արևելյան Բեռլինի"։ ԳԴՀ-ի մայրաքաղաքի կենտրոնն էր համարվում Ալեքսանդերպլաց հրապարակը, գլխավոր փողոցը՝ Ունտեր-դեն-Լինդենը։ Արևմուտքի կողմից այդ փողոցը հասնում էր Բրենդերբուրգյան դարպասին, որոնց ետևում արդեն արևմտյան Բեռլինն էր, որն ներառել էր հետպատերազմյան երեք սեկտորներ՝ ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական[1]։