Անրի Դյունան
From Wikipedia, the free encyclopedia
Ժան Անրի Դյունան (մայիսի 8, 1828(1828-05-08)[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա և Շվեյցարիա[4] - հոկտեմբերի 30, 1910(1910-10-30)[1][2][3][…], Հայդեն, Ապենցել Աուսերռոդեն, Շվեյցարիա[5]), Կարմիր խաչի հիմնադիր և Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր։ 1864 թվականի Ժնևյան կոնվենցիան հիմնված էր Դյունանի գաղափարների վրա։ 1901 թվականին Ֆրեդերիկ Պասսիի հետ միասին նա արժանացավ Խաղաղության առաջին Նոբելյան մրցանակին՝ այդպիսով դառնալով շվեյցարացի առաջին Նոբելյան դափնեկիր։
Անրի Դյունան ֆր.՝ Jean Henry Dunant | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1828(1828-05-08)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ժնև, Շվեյցարիա կամ Շվեյցարիա[4] |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1910(1910-10-30)[1][2][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Հայդեն, Ապենցել Աուսերռոդեն, Շվեյցարիա[5] |
Գերեզման | Զիլֆելդի գերեզմանատուն[6] և Grave of Henry Dunant |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և Ֆրանսիա[7] |
Կրոն | բողոքականություն |
Կրթություն | Կալվեն քոլեջ |
Երկեր | A Memory of Solferino? և Notice sur la régence de Tunis? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գրող, կազմակերպության հիմնադիր և վաճառական |
Աշխատավայր | Compagnie genevoise des colonies suisses? |
Ծնողներ | հայր՝ Jean Jacques Dunant?[8], մայր՝ Anne Antoinette Colladon?[8] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Henri Dunant Վիքիպահեստում |
Դյունանը շվեյցարացի գործարար և սոցիալական ակտիվիստ էր։ 1859 թվականին կատարած գործարար ճանապարհորդության ընթացքում ժամանակակից Իտալիայի տարածքում նա դարձավ Սոլֆերինոյի ճակատամարտի ականատեսը։ Իր հիշողություններն ու փորձը նա անմահացրեց «Հուշեր Սոլֆերինոյի մասին» աշխատության մեջ, ինչն էլ ոգեշնչեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ստեղծումը 1863 թվականին։