Ամֆետամին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ամֆետամին (ալֆա‑մեթիլֆենէթիլամինի կրճատված տարբերակ), կենտրոնական նյարդային համակարգի խթանիչ, ֆենէթիլամինի դասի ածանցյալ, որը կիրառվում է ուշադրության դեֆիցիտի և գերակտիվության համախտանիշի և նարկոլեպսիայի բուժման նպատակով։ Ամֆետամինը հայտնաբերվել է 1887 թվականին 2 էնանթիոմերների[5]՝ լևոամֆետամինի և դեքստրոամֆետամինի տեսքով։ Ամֆետամինը սպեցիֆիկ քիմիական նյութ է, ռացեմիկ ազատ հիմք, որը երկու էնանթիոմերների՝ լևոամֆետամինի և դեքստրոամֆետամինի մաքուր ամինային ձևի միասնություն է։ Պատմականորեն այն գործածվել է քթի փակման, դեպրեսիայի և գիրության բուժման նպատակով։ Այն նաև գործածվում է որպես արտադրողականության և ճանաչողության ուժեղացուցիչ, ժամանցի նպատակներով՝ որպես աֆրոդիզիակ և էյֆորիկ երևույթներ առաջացնող միջոց։ Բազմաթիվ երկրներում ամֆետամինը դեղատոմսային դուրսգրման միջոց է, և դրա անօրինական տնօրինումը կամ տարածումը հաճախ խիստ վերահսկվում է՝ անկառավարելի ու մեծ քանակությամբ գործածման արդյունքում առողջական հսկայական ռիսկերի առկայության պատճառով[6][7]։
Ամֆետամին | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | (RS)-1-ֆենիլպրոպան-2-ամին, (RS)-1-ֆենիլ-2-ամինոպրոպան |
Քիմիական բանաձև | C₉H₁₃N |
Մոլային զանգված | 2,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 0,936 գ/մ³[2] գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 11,3 °C[3] °C |
Եռման ջերմաստիճան | 203 °C[4] °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 300-62-9 |
PubChem | 3007 |
EINECS համար | 206-096-2 |
SMILES | CC(CC1=CC=CC=C1)N |
ЕС | 206-096-2 |
ChEBI | 13852819 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Առաջին դեղագործական ամֆետամինը Բենզեդրինն էր։ Ներկայումս դեղատոմսային դուրսգրման ամֆետամինը Ադդերալն է (անգլ.՝ Adderall)՝ դեքստրոամֆետամին կամ ոչ ակտիվ լիսդեքսամֆետամին։ Ամֆետամինն ամինային ընկալիչի ակտիվացման միջոցով բարձրացնում է կենսածին ամինը և ուղեղում գրգռման ակտիվությունը՝ նպաստելով դոֆամինի արտադրությանը։ Թերապևտիկ դեղաչափերի դեպքում դա հանգեցնում է զգայական և ճանաչողական այնպիսի երևույթների, ինչպիսիք են՝ էյֆորիա, լիբիդոյի փոփոխություն, բարձր արթունություն, բարելավված ճանաչողական կառավարում։ Այն հանգեցնում է այնպիսի ֆիզիկական երևույթների, ինչպիսիք են՝ արագ արձագանքում, հոգնածության դիմադրություն, մկանային ուժեղացում[8][9][10]։
Ամֆետամինի մեծ դեղաչափերը վնասում են ճանաչողական ֆունկցիան և հանգեցնում մկանների արագ քայքայման։ Ոչ բժշկական նպատակներով մեծ դեղաչափերի գործածումը հանգեցնում է թմրամիջոցային կախվածության, ինչի ռիսկը գրեթե բացակայում է բժշկական նպատակներով կիրառման դեպքում։ Բարձր դեղաչափերի դեպքում այն կարող է առաջացնել փսիխոզ (հոգեգարություն), օրինակ՝ պատրանք և պարանոյա, ինչը հազվադեպ է հանդիպում թերապևտիկ դեղաչափերի դեպքում՝ անգամ երկարատև գործածման ժամանակ։ Ոչ բժշկական (ժամանցի) նպատակով ամֆետամին գործածելու դեպքում դեղաչափերը շատ ավելի մեծ են և պարունակում են կողմնակի բացասական հետևանքների մեծ ռիսկ[10][11][12][13][14][15]։