Ամրաշինություն
ռազմական պաշտպանության արհեստական ծածկեր և պատնեշների կառուցում, որոնք ուժեղացնում են մարտերի ժամանակ զորքերի դիրքը / From Wikipedia, the free encyclopedia
Ամրաշինություն, ռազմա-ճարտարապետական գիտություն տեղանքը ռազմական կառույցներով ամրացնելու մասին[1]։
Ամրաշինությունը ներառում է գույքերի, տեղորոշման, կառուցման կանոնները, հարձակման ու սահմանների պաշտպանության պատնեշների և ամրությունների մեթոդական ուսումնասիրությունը։ Պարիսպները և արգելքները շատ հաճախ գծանշվում են հենց տեղանքում. հետևաբար ամրաշինությունը ուսումնասիրում է տեղական բնական պատնեշների և պարիսպների ամրացոումը և դրանց ամրապնդումը արհեստական ամրակներով։ Դրանց օգտագործող կողմի ամրացումներն արհեստականորեն նպաստավոր պայմաններ են ստեղծում ռազմական գործողությունների համար և նպաստում են սեփական զորքերի նվազագույն կորուստներով թշնամուն մեծագույն վնաս հասցնելուն (Պորտ Արթուրի մոտ հարձակվողների կորուստները 16 անգամ ավելի են եղել, քան պաշտպանվողների կորուստները)։ Ցարական Ռուսաստանում պաշտպանական կառույցների կառուցման գործընթացների ամբողջությունը կոչվում էր արեոտեկտոնիկա[2]։ Ամրաշինությունը որպես արհեստական պատնեշների և արգելքների գիտություն բաժանված է երեք ոլորտների՝ դաշտային, երկարաժամկետ և ժամանակավոր։