Ալմերիա
From Wikipedia, the free encyclopedia
Ալմերիա (իսպաներեն Almería. Իսպաներեն: [almeˈɾi.a]), քաղաք և համայնք Իսպանիայի հարավ-արևելքում՝ Անդալուսիայում, որի կազմի մեջ մտնող նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Ունի խոշոր, բանուկ նավահանգիստ Միջերկրական ծովի ափին։ Հիմնադրվել է 955 թվականին խալիֆ Աբդ ալ-Ռահման Երրորդի նախաձեռնությամբ[1]։ Արաբական տիրապետության ժամանակներում՝11-12-րդ դարերում աշխույժ առևտրի շնորհիվ բուռն ծաղկում է ապրել[2], դարձել հարուստ ու նշանակալի բնակավայր[2]։ 1522 թվականին ավերվել է երկրաշարժից, վերականգնվել 20-րդ դարում։ 2010 թվականին բնակչությունը կազմել է 190 013 մարդ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալմերիա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ալմերիա | |||||
Almería | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Երկրամաս | ԱլմերիաԱլմերիա | ||||
Հիմնադրված է | 955 թ. | ||||
Այլ անվանումներ | Ուրցի | ||||
Մակերես | 295 կմ² | ||||
ԲԾՄ | 23 մ | ||||
Բնակչություն | 190013 մարդ (2010) | ||||
Խտություն | 616 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 04001–04009 | ||||
Պաշտոնական կայք | aytoalmeria.es/db/www.nsf/home-www?openform | ||||
| |||||
Փակել