Ալմաստ
ածխածնի բնական տարաձևություններից է։ / From Wikipedia, the free encyclopedia
Ալմաստ, Ադամանդ, հայերեն Շողակն, (հին հունարեն՝ ἀδάμας- անկոտրում), ածխածնի բնական տարաձևություններից է։ Բնական ալմաստներն ամենակարծր միներալներն են և նման են անփայլ ապակու գնդիկների։ Լավագույն ալմաստները կամ անգույն են, կամ երկնագույն։ Տարբերում են ակնագործական և տեխնիկական ալմաստներ։ Առավել արժեքավոր է ակնագործականի անգույն տեսակը, որը նիստավորումից (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն բազմաթիվ հարթ 57 նիստեր) հետո կոչվում է ադամանդ։ Նիստավորման շնորհիվ ձեռք բերած ուժեղ փայլի և գունախաղի համար ադամանդը կոչվում է նաև շողակն։ Ալմաստ անվանումը ծագել է արաբերեն «ալմաս» (ամրագույն) բառից։ Ադամանդ հունարեն նշանակում է աննվաճելի, անհաղթահարելի։ Ալմաստը Հայաստան է բերվել հավանաբար Հնդկաստանից։ Փոշին լայնորեն օգտագործվել է հղկման նպատակով և մշակվել է հղկափոշու ստացման հատուկ եղանակ։ Իսկ որպես թանկարժեք քար՝ օգտագործվել է զարդեր պատրաստելու նպատակով։ Հայ ոսկերիչները մշտապես վայելել են հմուտ վարպետների համբավ։ Ալմաստե զարդերին վերագրել են ցավեր (հատկապես՝ երկունքի) մեղմելու, հաղթանակ պարգևելու և երջանկացնելու հատկություններ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալմաստ (այլ կիրառումներ)
Ալմաստ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | C[1] |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 1.CB.10a[2] |
Դանա դասակարգում | 1.3.6.1 |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | Խորանարդային համակարգ[3] |
Մոոսի կարծրություն | 10[4][5] |
Ենթակատեգորիա | carbon-silicon family?, covalent network solid?, native element as a mineral?, allotrope of carbon? և թանկարժեք քար[6] |