Ալմազբեկ Ատամբաև
From Wikipedia, the free encyclopedia
Ալմազբեկ Շարշենովիչ Ատամբաև (կիրիլիցա՝ Алмазбек Шаршенович Атамбаев, սեպտեմբերի 17, 1956(1956-09-17)[9][10], Արաշան, Կանտի շրջան, Չույի մարզ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղրղզ քաղաքական գործիչ, Ղրղզստանի Հանրապետության նախագահը 2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 24-ը։ 2010 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 1-ը, ինչպես նաև՝ 2007 թվականի մարտի 29-ից մինչև նոյեմբերի 28 զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը։ 1999-2011 թվականներին զբաղեցրել է Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը։
Արագ փաստեր Ստանձնեց պաշտոնը՝, Լքեց պաշտոնը՝ ...
Ալմազբեկ Շարշենովիչ Ատամբաև | |
Алмазбек Шаршенович Атамбаев | |
Ղրղզստանի 4-րդ նախագահ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | Դեկտեմբերի 1, 2011 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | Նոյեմբերի 24, 2017 |
Այլ տիտղոսներ՝ | Ղրղզտանի Վարչապետ |
Կուսակցություն՝ | Սոցիալ դեմոկրատական |
Նախորդող՝ | Ռոզա Օտունբաևա |
Հաջորդող՝ | Սոորոնբայ Ջեենբեկով |
Ծննդյան օր՝ | սեպտեմբերի 17, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր՝ | Արաշան, Ղրղզական ԽՍՀ |
Ամուսին ՝ | Ռաիսա Ատամբևա |
Երեխաներ՝ | 6[1] |
Պարգևներ՝ | |
Փակել
Ծնվել է 1956 թվականին՝ Չուի երկրամասի Արաշան բնակավայրում։ Ավարտել է Մոսկվայի կառավարական ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ[11]։