Ալիկանտե
From Wikipedia, the free encyclopedia
Ալիկանտե (իսպ.՝ Alicante, կատ.՝ Alacant), քաղաք Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքում։ Նույնանուն մարզի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Հիմնադրվել է կարթագենացի զորավար, հռչակավոր Հաննիբալի հոր՝ Համիլկար Բարկայի կողմից մ.թ.ա 230 թ.-ին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ալիկանտե | |||||
իսպ.՝ Alicante | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Հիմնադրված է | ենթդ․ մ. թ. ա. 231[1] թ. | ||||
Մակերես | 201,3 կմ² | ||||
ԲԾՄ | 3 մետր | ||||
Պաշտոնական լեզու | կատալաներեն[2][3] և իսպաներեն | ||||
Բնակչություն | 334 757 մարդ (2009) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 966 և 965 | ||||
Փոստային դասիչ | 03000-03016 | ||||
Ավտոմոբիլային կոդ | A | ||||
ISTAT | 084001 | ||||
Պաշտոնական կայք | alicante.es (իսպ.) | ||||
| |||||
Փակել
Բուն քաղաքի բնակչության թիվը 2016 թվականի տվյալներով կազմել է 330,525 մարդ (այդ ցուցանիշով Ալիկանտեն Վալենսիայի ինքնավար հանրույթում երկրորդն է՝ հաջորդում է Վալենսիա քաղաքին)[4]։ Մերձակա համայնք-արվարձանների ներառմամբ Ալիկանտեի բնակչության թիվը կազմել է 452,462[5]։ Իսկ մետրոպոլիսային տարածքում, ներառյալ Էլչեն և արբանյակ-քաղաքները, 2014 թվականին բնակվել է 757,085 մարդ. այդ ցուցանիշով Ալիկանտեն ութերորդն է Իսպանիայում[6]։