Աթլետ
From Wikipedia, the free encyclopedia
Աթլետ (նաև մարզիկ կամ մարզուհի), մարդ, որը մրցում է մեկ կամ մի քանի մարզաձևերում, որոնք ներառում են ֆիզիկական ուժ, արագություն կամ տոկունություն[1]։ Աթլետները կարող են լինել պրոֆեսիոնալներ կամ սիրողականներ։ Պրոֆեսիոնալ մարզիկների մեծամասնությունը ունի առանձնապես լավ զարգացած կազմվածք, որը ձեռք է բերվել լայնածավալ ֆիզիկական մարզումների և դիետիկ ռեժիմով ուղեկցված խիստ վարժությունների արդյունքում։