ԱՄՆ Սահմադրության 13–րդ ուղղումը
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ Սահմադրության 13–րդ ուղղումը կատարվել է Կոնգրեսի կողմից 1865 թվականի հունվարի 31-ին ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ընթացքում։ Այն վավերացվել է բավարար թվով նահանգների կողմից 1865 թվականի դեկտեմբերի 6-ին, ուժի մեջ մտել 1865 թվականի դեկտեմբերի 18–ին։
Տասներեքերորդ ուղղումը արգելում էր ստրկությունը և հարկադիր աշխատանքը, բացառությամբ հանցագործության համար պատժի կիրառումը։ Այդ թվում փոփոխության ենթարկվեց նաև IV հոդվածի երկրորդ բաժինը, որով ավելի վաղ արգելվում էր աջակցել ստրուկների փախուստին։ Նախորդ՝ 12–րդ ուղղումից, որը կատարվել էր 1804 թվականին, անցել էր 60 տարի։
Հետաքրքիր է, որ ուղղումը վավերացվել է 27 նահանգների կողմից 1865 թվականի ընթացքում, ինչը բավարար էր դրա ընդունման համար, սակայն որոշ նահանգներ ուղղումը վավերացրին ավելի քան 100 տարի անց։ Այսպես, Կենտուկի նահանգում ուղղումը վավերացվել է միայն 1976 թվականին (1865 թվականին Կենտուկիում վավերացումը չընդունվեց), իսկ Միսսիսիպիում՝ 1995 թվականին[1]։ Միսսիսիպի նահանգի կողմից 1995 թվականի վավերացումը անհայտ պատճառներով պաշտոնապես չփոխանցվեց ԱՄՆ-ի արխիվագետին։ Վավերացումը փոխանցվեց ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյան 2013 թվականի հունվարի 30-ին, իսկ 2013 թվականի փետրվարի 7-ին Դաշնային գրանցամատյանի տնօրենը հաստատեց փաստաթղթի ընդունումը և դրա պաշտոնական լինելու բնույթը[2][3]։