The Coasters
From Wikipedia, the free encyclopedia
The Coasters, ամերիկյան նշանավոր վոկալ կոլեկտիվ Լոս Անջելեսից, որին դու-ոփ երաժշտական ոճով կատարումները մեծ համբավ են բերել հատկապես 1950-ական թվականների երկրորդ կեսին։ Մրցակից The Platters, The Drifters և այլ երաժշտախմբերից գլխավորապես զանազանվել է երգերի տեքստերին ու իր ելույթներին հումորով վերաբերվելու շնորհիվ։ 1987 թվականին ներառվել է ռոքնռոլի փառքի սրահում՝ դառնալով այդ բարձր պատվին արժանացած առաջին վոկալ կոլեկտիվը։
The Coasters | |
---|---|
Ժանրեր | doo-wop?, ռիթմ էնդ բլյուզ և novelty music? |
Գործունեություն | 1955 |
Լեյբլ | Atco Records և Atlantic Records |
Պարգևներ | |
Կայք | angelfire.com/mn/coasters/ |
The Coasters Վիքիպահեստում |
The Coasters-ը կազմավորվել է 1955 թվականին, The Robins երաժշտախմբի անդամներից, որը հիմնադրվել էր 1949-ին։ Առաջին սինգլը Down in Mexico—ն էր, կատաակային բովանդակությամբ մի երգ, որի նմանությամբ ու ոգով հետագայում բազմաթիվ երգեր ստեղծվեցին և որն ընդգրկվեց Քվենտին Տարանտինոյի «Մահվան վկայություն» ֆիլմի սաունդթրեքում։
Ստեղծագործական ամենամեծ նվաճումներին The Coasters-ը հասել է խմբի կազմը նորացնելուց և 1957 թվականին Նյու Յորք տեղափոխվելուց հետո։ Բանաստեղծ Ջերրի Լեյբերի և կոմպոզիտոր Մայք Սթոլլերի հեղինակած «Yakety Yak» երգի նրանց կատարումը զբաղեցրել է Billboard Hot 100-ի առաջին տեղը, իսկ ռիսկային տեքստ ունեցող «Poison Ivy» շլյագերը ծնունդ է տվել բազում քավըր տարբերակների (այդ երգն առաջնների թվում ձայնագրել է)։
The Coasters-ի կատարմամբ «Yakety Yak» և «Young Blood» երգերը ներառվել են ռոքնռոլի փառքի սրահի կազմած 500 Songs That Shaped Rock and Roll ցանկում[1]։