Neon Gravestones
From Wikipedia, the free encyclopedia
Neon Gravestones, ամերիկյան Twenty One Pilots երաժշտական դուետի գրած և ձայնագրած երգ։ Այն խմբի հինգերորդ՝ Trench ստուդիական (2018) ալբոմի յոթերորդ երգն է։ Խմբի ֆրոնտմեն Թայլեր Ջոզեֆը գրել և ձայնագրել է երգը Փոլ Մինիի հետ։ Neon Gravestones-ը հիփ հոփ և Ռոք ժանրում ժանրում, դաշնամուրային նվագակցությամբ գրված բալլադ է, որը լրատվամիջոցների՝ ինքնասպանության փառաբանության մասին է։
««Neon Gravestones»» Neon Gravestones | |
---|---|
Twenty One Pilotsի երգը «Trench» ալբոմից | |
Թողարկված | 2018 |
Ֆորմատ | CD, թվային բեռնում |
Ժանր | հիփ հոփ, Փոփ ռոք, ռեփ-ռոք |
Լեյբլ | Fueled by Ramen |
Հեղինակ | Թայլեր Ջոզեֆ |
Պրոդյուսեր | Թայլեր Ջոզեֆ, Փոլ Մինի |
Ալբոմի թողարկումից հետո Neon Gravestones-ը գրավել է լրատվամիջոցների ուշադրույունը՝ ինքնասպանության մասին վիճահարույց մոտեցման պատճառով։ Այնուամենայնիվ, երգն ընդհանուր առմամբ դրական արձագանք է ստացել երաժշտական քննադատների կողմից։ Սա խմբի Bandito Tour (2018-2019) շրջագայության համար նախատեսված սեթ թերթի մի մասն է, Ջոզեֆը կատարել է նաև երգի դաշնամուրային տարբերակը BBC Radio 1 Live Lounge-ի համար 2018 թվականի նոյեմբերի 2-ին[1][2]։