Mr Probz
հոլանդացի երգիչ / From Wikipedia, the free encyclopedia
Դենիս Փրինսվել Սթեեր (հոլ.՝ Dennis Princewell Stehr, մայիսի 15, 1984(1984-05-15)[1], Գանա[2])[3][4], հոլանդացի երգիչ, երգերի հեղինակ, ռեփեր, պրոդյուսեր և դերասան[5][6][7]։ Առավել հայտնի է Mr Probz բեմական կեղծանվամբ։ 2013 թվականին նա թողարկեց Waves երգը, իսկ 2014 թվականին Ռոբին Շուլցը ներկայացրեց երգի ռեմիքսը, որը դարձավ միջազգային հիթ։ Mr Probz-ը թողարկել է մեկ ալբոմ և մասնակցություն է ունեցել Bolletjes Blues ֆիլմում[6]։ Գրում է երգեր ինչպես հոլանդերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով։
Արագ փաստեր Հիմնական տվյալներ, Ի ծնե անուն ...
Mr Probz | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | հոլ.՝ Dennis Princewell Stehr |
Նաև հայտնի է որպես | Mr. Probz |
Ծնվել է | մայիսի 15, 1984(1984-05-15)[1] (39 տարեկան) Գանա[2] |
Երկիր | Նիդերլանդների Թագավորություն |
Ժանրեր | հիփ հոփ |
Մասնագիտություն | երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, երգիչ, դերասան և կինոդերասան |
Գործիքներ | վոկալ |
Կայք | mrprobz.com |
Mr. Probz Վիքիպահեստում |
Փակել