Midland Square
From Wikipedia, the free encyclopedia
Midland Square (ճապ.՝ ミッドランド スクエア միդդորանդո Սուկուերա) պաշտոնապես կոչվում է Toyota-Mainichi Building (ճապ.՝ 豊田・毎日ビルディング տոյոտա մայնիչի բիրուդինգու), բազմաֆունկցիոնալ երկնաքեր՝ տեղակայված Ճապոնիայի Այչի պրեֆեկտության Նագոյա քաղաքի Նակամուրա շրջանում։ Երկնաքերի շինարարությունն ավարտվել է 2006 թվականի սեպտեմբերի 29-ին, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 6-ին։ Սա Նագոյա քաղաքի, Այչի պրեֆեկտության, Տյուբու շրջանի ամենաբարձր շենքն է։ Midland Square-ը 2018 թվականի դրությամբ համարվում է Ճապոնիայի ամենաբարձր երկնաքերը[1]։ 247 մետր բարձրության վրա տեղակայված է Central Japan Railway Company-ի շտաբ-բնակարանը։ Midland Square-ը բազմաթիվ ընկերությունների առաջարկում է օֆիսային տարածքներ, ներառյալ՝ Տոյոտան, Towa Real Estate и Mainichi Shimbun-ը։ Դրանում կա առևտրի կենտրոն, որն ունի 60 ֆիրմային խանութ, 2 ավտոսրահներ և կինոթատրոն։ Ճապոնիայի ամենաբարձր դիտահարթակը գտնվում է հենց այս երկնաքերում։ Այս երկնաքերը նաև երկհարկանի վերելակներ ունի։ Այդ վերելակներն ընդամենը 40 վայրկյանի ընթացքում կարող է հասցնել մինչև տանիք։
- Առևտրի կենտրոն
- Նկուղային մուտք
- Midland Square Cinema
- 42/F Sky Lobby
- Դիտահարթակ «Երկնային զբոսավայր»
- Lexus LFA в Midland Square
- Նագոյա քաղաքի թաղամասերից մեկը
- Դիտահարթակ
- Midland Square, 2007 թվական մարտ
Տեսակ | երկնաքեր և գրասենյակային շենք |
---|---|
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Meieki 4-chōme? |
Հասցե | 7番1号 |
Ճարտարապետական ոճ | մոդեռնիզմ |
Բարձրություն | 247 մետր |
Հարկեր | 47 |
Ստորգետնյա հարկեր | 6 |
Մակերես | 193 450,74 քառակուսի մետր |
Անվանված է | Տյուբու |
Սեփականատեր | Տոյոտա, Toyota Fudosan? և The Mainichi Newspapers Co.? |
Բնակիչ | Mainichi Shinbun Chūbu Honsha? |
Օգտագործվում է | observation deck?, խանութ, գրասենյակ և կինոթատրոն |
Հիմնադրված է | սեպտեմբերի 29, 2006 |
Բացված | մարտի 6, 2007 |
Շինարար | Takenaka Corporation, Obayashi Corporation, Kajima Corporation? և Shimizu Corporation? |
Ճարտարապետ | Նիկկեն Սեկկեի |
Արժեք | 78 000 000 000 ¥ |
Իրադարձություններ | շինարարություն |
Պաշտոնական կայք |