Met Gala
From Wikipedia, the free encyclopedia
Met Gala, Տարազի ինստիտուտ, նաև՝ Met Ball, Աննա Վինտուրի անվան տարազի ինստիտուտ օգտին ամենամյա դրամահավաքի միջոցառում։ Այն իրենից ներկայացնում է Տարազի ինստիտուտի բաց ամենամյա ցուցադրություն[6]։ Ամեն տարի միջոցառումը նշում է Տարազի ինստիտուտի ցուցադրության թեման. ցուցադրությունը երեկոյան զգեստի թեմա է տալիս, հյուրերն իրենք պետք է ընտրեն իրենց շրջազգեստը՝ ցուցադրության թեմային համապատասխան։
Տեսակ | fundraising event? |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Նյու Յորք[2][1] |
Վայր | Մետրոպոլիտեն թանգարան[1] և Աննա Վինտուրի կոստյումի համալսարան |
Անվանված է | Մետրոպոլիտեն թանգարան[3] |
Հիմնադրված է | 1948[4][5] |
Հիմնադիր | Էլինոր Լամբերտ[5] |
Վոգի նախկին գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդի թողած ժառանգության վրա հիմնվելով՝ 1973 թվականից Met Gala-ն հայտնի է դարձել որպես ճոխ, ժողովրդային միջոցառում և համարվում է Նյու Յորքի բարձր հասարակության կյանքում կարևորագույններից մեկը[7][8]։
Այն նաև Նյու Յորքում միջոցների հավաքի ամենախոշար միջոցառումն է. 2013 թվականին հավաքվել է 9 միլիոն դոլար, հաջորդ տարում՝ ռեկորդային 12 միլիոն դոլա[9][10][11][12][13]։ Met Gala-ն համարվում է ինստիտուտի ֆինանսավորման ամենանշանակալի աղբյուրներից մեկը, ներդրումների ամբողջ ծավալը 2019 թվականի միջոցառումից հետո գերազանցում է 200 միլիոն դոլարը։ Աննա Վինտուրը Ինստիտուտի ներկայացուցչի պաշտոնն է զբաղեցրել 1995 թվականից[14]։