KFC
ամերիկյան արագ սննդի ցանց / From Wikipedia, the free encyclopedia
«Քեյ Էֆ Սի» (անգլ.՝ KFC, լրիվ անվանում՝ «Kentucky Fried Chicken» [թարգ.՝ Կենտուկյան տապակած հավ]), արագ սննդի ամերիկյան անդրազգային ցանց։ Մասնագիտացված է տապակած հավամսով ուտեստների, սենդվիչների, բուրգերների և այլ ճաշատեսակների մատուցման մեջ։ Գրանցած վաճառքի ծավալներով համարվում է երկրորդ խոշորագույն ռեստորանային ցանցն աշխարհում՝ զիջելով արագ սննդի արդյունաբերության առաջատար «ՄաքԴոնալդսին»։ 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ ցանցն ունի 18 875 սննդի կետեր աշխարհի 118 երկրում։ «Pizza Hut» և «Taco Bell» ցանցերի հետ համատեղ հանդիսանում է «Yum! Brands» ռեստորանային ընկերության ստորաբաժանումը։
Արագ փաստեր KFC, Տեսակ ...
KFC | |
---|---|
Պատկերանիշը 2006 թվականից | |
Տեսակ | արագ սննդի ռեստորանների ցանց, բրենդ և հանրային ընկերություն |
Երկիր | ԱՄՆ |
Հապավում | KFC |
Հիմնադրված | 1930 |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Գլխադասային գրասենյակ | Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ |
Տարածաշրջան | Համաշխարհային |
Արդյունաբերություն | Արագ սնունդ |
Սննդի կետեր | 18 875[1] (2013) |
Արտադրանք | Տապակած հավ • հավի մսով սենդվիչներ • վրապներ • ֆրենչ ֆրայզ • զովացուցիչ ըմպելիքներ • աղցաններ • աղանդեր • նախաճաշիկներ |
Կարևոր անձինք | Դեյվիդ Ս. Նովակ (նախագահ և գործադիր տնօրեն, «Yum! Brands»[2]) Ռոջեր Իթոն («Yum!»-ի ֆինանսական գծով գլխավոր պատասխանատու, «KFC»-ի նախագահ) Մուքթեշ Փանթ (գործադիր տնօրեն, «KFC») |
Անվանված է | Կենտուկի |
Վերադաս կազմակերպություն | «Yum! Brands» |
Հիմնադիր | Գնդապետ Սանդերս |
Կայք | kfc.com |
Փակել