Inspiration4
From Wikipedia, the free encyclopedia
SpaceX Inspiration4 (անվանման ոճավորված տարբերակ՝ Inspirati④n), Crew Dragon տիեզերանավի ոչ պրոֆեսիոնալ անձնակազմի առաքելությունը․ անձնակազմում միայն տիեզերական զբոսաշրջիկներ էին ընդգրկված։
Արագ փաստեր Ընդհանուր տեղեկություններ, Տիեզերանավի թռիչքային տվյալները ...
Inspiration4 | |||||
Ընդհանուր տեղեկություններ | |||||
---|---|---|---|---|---|
Երկիր | ԱՄՆ | ||||
Տիեզերանավի թռիչքային տվյալները | |||||
Տիեզերանավի անվանումը | Crew Dragon C207 Resilience | ||||
Կրող հրթիռ | Falcon 9 FT Block 5 | ||||
Մեկնարկային հրապարակ | Քենեդի տիեզերական կենտրոն | ||||
Արձակում | 16 սեպտեմբերի 2021, 00:02:56 UTC | ||||
Վայրէջք | 18 սեպտեմբերի 2021, 23:06:49 UTC[1] | ||||
Վայրէջքի վայրը | Ատլանտյան օվկիանոս | ||||
Ուղեծրի բարձրությունը | 585 կմ | ||||
Թեքում | 51,6° | ||||
Անձնակազմի թռիչքային տվյալներ | |||||
Կապված արշավախմբեր | |||||
|
Փակել
Տիեզերանավի թռիչքի մեկնարկը տրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։ Թռիչքը տևել է 3 օր՝ ավարտվելով 2021 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 03։06, տիեզերանավը բարեհաջող վայրէջք կատարեց Ատլանտյան օվկիանոսում։ Սա տիեզերագնացության պատմության մեջ առաջին արբանյակային տիեզերական թռիչքն է, որի մասնակիցները սիրողոկան տիեզերագնացներ են։ Ինչպես նաև հարկ է նշել, որ այս թռիչքը հաստատեց ևս մի քանի ռեկորդ՝
- SpaceX-ի կողմից իրականացված առաջին մասնավոր տիեզերական առաքելությունն էր,
- տիեզերքում էր գտնվում ԱՄՆ-ի ամենաերիտասարդ քաղաքացին,
- տիեզերքում էր գտնվում պրոթեզակիր առաջին սևամորթ կինը՝ որպես տիեզերագնաց,
- բացի այդ, առաքելության մեկնարկը հատեց նաև ուղեծրի վրա միաժամանակ գտնվող մարդկանց քանակի ռեկորդը (14)[2]։