Die Brücke
From Wikipedia, the free encyclopedia
Die Brücke (Կամուրջը), գերմանական էքսպրեսիոնիզմի արվեստագետների խումբ։ Ձևավորվել է 1905 թվականին Դրեզդենում։ Բեռլինի Brücke Museum-ը անվանակոչվել է հենց այս խմբի անունով։ Հիմնադիր անդամներն էին Ֆրից Բլեյլը, Էրիխ Հեկելը, Էռնստ Լյուդվիգ Կիրխները և Կառլ Շմիդտ Ռոթլուֆը։ Հետագայում միացան նաև Էմիլ Նոլդեն, Մաքս Պեխշտայնը և Օտտո Մյուլլերը։ Խումբը նշանակալի ազդեցություն է թողել 20-րդ դարի մոդեռնիստական արվեստի ու էքպրեսիոնիզմի ձևավորման վրա[1]։
Die Brücke-ը երբեմն համեմատվում է ֆովիզմի հետ։ Երկու շարժումներն էլ ունեն պրիմիտիվիստական հետաքրքրություններ։ Երկուսն էլ հաճախ էմոցիաների արտահայտման համար օգտագործում են բարձր տոնայնության գույներ, որոնք հաճախ ոչ բնական են։ Երկուսն էլ կիրառում են նկարչության ավելի հում տեխնիկա և հակակրանք ունեն բացարձակ աբստրակցիոնիզմի նկատմամբ։ Փողոցային տեսարանների ու քաղաքային տարբեր իրադարձությունների Die Brücke-ի արվեստագետների էմոցիոնալ աշխատանքները, ինչևէ, միանգամից առանձնանում են իրենց ֆրանսիացի ընկերների՝ ֆովիստների գործերի հետ համեմատելիս[2]։