Amazon Echo
From Wikipedia, the free encyclopedia
Amazon Echo, նախկինում հայտնի էր ինչպես Doppler, D նախագիծ՝ սմարթ ձայնարկիչ մշակված Amazon ընկերության կողմից։ Սարքը իրենից ներկայացնում է 24 սմ բարձրություն ունեցող գլանաձև ձայնարկիչ, որում տեղեդրված է խոսափող[1]։ Սարքը ղեկավարվում է ձայնով և արձագանքում է «Ալեքսա» անվանը, այս «արթնացման բառը» կարելի է փոխարինել «Amazon» կամ «Էխո» բառերին[2]։ Այս բառերի արտասանելուց հետո ձայնարկչում միանում է Amazon Alexa-ն[3]։
Սարքը ունակ է խոսակցության մեջ մտնել օգտատիրոջ հետ, կարող է միացնել երաժշտություն, կազմի գործողությունների ցանկ, միացնի զարթուցիչ, հեռարձակումներ, աուդիոգրքերի ձայնարկում, ինչպես նաև եղանակի ստուգում և խցանումների մասին տեղեկությունների տրամադրում և այն։ Ինչպես նաև այն կարող է ղեկավարել մի քանի սմարթ սարքերի, իրենից ներկայացնելով կենտրոնական հանգույց տնային ավտոմատացման համար։
2010 թվականից սկսած Amazon-ը մշակել է Echo, իսկ օգտնականը մշակել է Amazon-ի դուստր կազմակերպություն՝ Lab126-ը մշակել է Amazon Alexa։ Էխոն դարձավ Amazon-ի հաջորդ փորձը սեփական սարք ստեղծելու[1]։ Echo-ի առաջընթացը կատարվեց առաջին գովազդային տեսահոլովակի շնորհիվ 2016 թվականին[4]։
Սկզբնական շրջանում Էխոին միանալու հասանելիություն կարող էի ստանալ միայն Amazon Prime ծրագրի անդամները։ 2015 թվականի հուլիսի 23-ից այն հասանելի էր ԱՄՆ-ի տարածքում բոլոր ցանկացողների համար, 180 դոլլար արժեքով[5]։ 2016 թվականի սեպտեմբերից այն հասանելի դարձավ նաև Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում[6]։ Amazon Alexa-ն կարող է նաև ներառված լինել այլ սարքերում[7]։