1960-ական թվականներ
From Wikipedia, the free encyclopedia
1960-ական թվականներ, տասնամյակ, որն ընդգրկում է 1960-1969 թվականները[1][2]։
20-րդ դար: 1960—1969 տարիներ |
---|
1940‑ականներ · 1950‑ականներ — 1960‑ականներ — 1970‑ականներ · 1980‑ականներ |
Հայտնի է նաև, որպես մշակութային երևույթ «սուինգող վաթսունականներ» կամ պարզապես վաթսունականներ անունով։ Այս երևույթը հաճախ դիտարկվում նաև 1950-ականների վերջի և 1970-ականների սկզբի տարիներին։
1960-ականները արմատական, նոր, հրապուրիչ բացահայտումների տարիներ էին, որոնք շարունակել են զարգանալ հետագա 30 տարիների ընթացքում։ Աֆրիկայում 1960-ականները քաղաքական փոփոխությունների շրջան էր՝ 32 գաղութ-պետություններ անկախություն են ստացել։ 1963 թվականի օգոստոսի 28-ին Մարտին Լյութեր Քինգ կրտսերը Վաշինգտոնում հանդես եկավ իր հայտնի «Ես երազանք ունեմ» ելույթով ՝ վերջ դնելով ռասիզմին։ Նույն թվականին, նոյեմբերի 22-ին, ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդին սպանվում է Տեխասի Դալաս քաղաքում, երբ նախագահական ավտոշարասյունով նստում էր Դիլի Պլազայով։ 1960-ականները կառավարվող տիեզերագնացության ժամանակաշրջանի սկիզբն են համարվում։ Խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը առաջին մարդկության պատմության մեջ թռիչք կատարեց դեպի տիեզերք։ Ալեքսեյ Լեոնովը առաջինն է դուրս եկել բաց տիեզերք։ Ամերիկացի Նիլ Արմսթրոնգը առաջինն է ոտք դրել Լուսին։ 1960-ական թվականները Խորհրդային միության ու նրա դաշնակիցների և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցներ միջև Սառը պատերազմի ծավալման տարիներն էին։ Այս տասնամյակի մեծ մասը տեղի ունեցավ նաև Վիետնամի պատերազմը։