Ֆրիդրիխ Պաուլյուս
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ Վիլհելմ Էռնստ Պաուլյուս (գերմ.՝ Friedrich Wilhelm Ernst Paulus, սեպտեմբերի 23, 1890(1890-09-23)[1] կամ սեպտեմբերի 21, 1890(1890-09-21)[2], Guxhagen, Շվալմ Էդեր, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա - փետրվարի 1, 1957(1957-02-01)[3][1][4][…], Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[3]), գերմանացի գեներալ-ֆելդմարշալ (1943)։
Ֆրիդրիխ Պաուլյուս | |
---|---|
գերմ.՝ Friedrich Wilhelm Ernst Paulus | |
սեպտեմբերի 23, 1890(1890-09-23)[1] կամ սեպտեմբերի 21, 1890(1890-09-21)[2] - փետրվարի 1, 1957(1957-02-01)[3][1][4][…] (66 տարեկան) | |
Ծննդավայր | Guxhagen, Շվալմ Էդեր, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա |
Մահվան վայր | Դրեզդեն, Արևելյան Գերմանիա[3] |
Գերեզման | Բադեն-Բադեն |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն, Նացիստական Գերմանիա և Արևելյան Գերմանիա |
Զորատեսակ | Գերմանական կայսրական բանակ, German Army? և Վերմախտի ցամաքային զորքեր |
Կոչում | գեներալ-ֆելդմարշալ |
Հրամանատարն էր | 6-րդ բանակ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Ներխուժում Լեհաստան, Ֆրանսիական ռազմագործողություն, Բարբարոսա, Վորոնեժի ճակատամարտ և Ստալինգրադի ճակատամարտ |
Կրթություն | Մարբուրգի համալսարան |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Բանակում ծառայել է 1910 թվականից։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918), ապա աշխատել ռայխսվերում (զինված ուժերում)։
1935-1939 թվականներին եղել է տանկային զորքերի շտաբի պետ, երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) սկզբին, Լեհաստանի դեմ ագրեսիայի ժամանակ, եղել է 4-րդ բանակի, 1940 թվականին Ֆրանսիայի դեմ գործողություններում՝ 6-րդ բանակի շտաբի պետ։
Եղել է Բարբարոսա պլանի գլխավոր կազմողներից։ 1942 թվականին հունվարից 6-րդ բանակի հրամանատարն էր Արևելյան ռազմաճակատում (խորհրդային պատմագիտությունում՝ «Հայրենական մեծ պատերազմ») և գլխավորում էր Ստալինգրադի վրա ընդհանուր հարձակումը։
Ատալինգրադի մոտ խորհրդային զորքերի կողմից բանակը շրջապատման մեջ ընկնելով՝ առաջարկել է շրջապատումից դուրս գալու պլան, որը Հիտլերը մերժել է։ 1943 թվականին հունվարի 31-ին իր բանակի մի մասով գերի է հանձնվել։ Խորհրդային գերության մեջ 1944 թվականին մտել է գերմանացի սպաների հակաֆաշիստական միության, ապա՝ Ազատ Գերմանիայի ազգային կոմիտեի մեջ։ Պատերազմի գլխավոր հանցագործների դեմ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ հանդես է եկել որպես մեղադրող կողմի վկա։ 1953 թվականից ապրել է Արևելյան Գերմանիայում (ԳԴՀ)։