Ֆրանսիական հեղափոխության ժամանակ արտագաղթողներ (1789-1815)
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանի արտագաղթողներ կամ ֆրանսիական արտագաղթ, 1789-1815 թվականներին Ֆրանսիայից դեպի հարևան երկրներ քաղաքացիների զանգվածային տեղաշարժ՝ ի պատասխան ֆրանսիական հեղափոխության և նապոլեոնյան տիրապետության կողմից առաջացած արյունահեղության և իրարանցման։ Թեև հեղափոխությունը սկսվել էր 1789 թվականին՝ որպես երրորդ դասի (Ֆրանսիայի ոչ էլիտար, ոչ արտոնյալ զանգվածները) քաղաքական հավասարությունն ավելացնելու համար բուրժուազիայի կազմակերպած խաղաղ ջանք, այն շուտով վերածվել է բռնի ժողովրդական ապստամբության։ Քաղաքական լարվածությունից խուսափելու և իրենց կյանքը փրկելու համար մի շարք մարդիկ արտագաղթել են Ֆրանսիայից և բնակություն են հաստատել հարևան երկրներում (հիմնականում՝ Մեծ Բրիտանիա, Ավստրիա և Պրուսիա կամ գերմանական այլ երկրներ), սակայն շատերը նաև ուղևորվել են Միացյալ Նահանգներ[1]։ Ֆրանսիայից փախուստի դիմածները հիմնականում ֆրանսիական ազնվականության ներկայացուցիչներն են եղել։
Այնուամենայնիվ, արտագաղթողների մեծ մասը Ֆրանսիայից հեռացել է ոչ թե 1789 թվականին՝ հեղափոխության սկզբում, այլ 1792 թվականին, երբ սկսվել է պատերազմը։ Ի տարբերություն արտոնյալ դասերի, որոնք ինքնակամ էին փախել, նրանք, ովքեր պատերազմից բռնի տեղահանվել էին, իրենց կյանքին սպառնացող վտանգներից վախենալով են արտագաղթել։ Նրանք ավելի ցածր կարգավիճակով, ավելի քիչ միջոցներով կամ ամենևին ընչազուրկ զանգվածն է եղել[2]։