Օյգեն Յոհում
From Wikipedia, the free encyclopedia
Օյգեն Յոհում (գերմ.՝ Eugen Jochum, նոյեմբերի 1, 1902(1902-11-01)[3][4][5][…], Բաբենհաուզեն, Ներքին Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[1][2] - մարտի 26, 1987(1987-03-26)[4][5][6][…], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1][2]), գերմանացի երևելի դիրիժոր, հատկապես աչքի է ընկնում Բախի, Բեթհովենի, Բրուքների, Վագների և Կառլ Օրֆի երաժշտության կատարմամբ։ Ծնվել է Բաբենհաուսենում (Աուգսբուրգ, Գերմանիա)։ Մինչև 1922 թ. ուսանել է դաշնամուր և երգեհոն Աուգսբուրգում, ապա կատարելագորվել դիրիժորական արվեստի մեջ Մյունխենում։
Օյգեն Յոհում գերմ.՝ Eugen Jochum[1][2] | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1902(1902-11-01)[3][4][5][…] |
Ծննդավայր | Բաբենհաուզեն, Ներքին Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանական կայսրություն[1][2] |
Մահացել է | մարտի 26, 1987(1987-03-26)[4][5][6][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1][2] |
Գերեզման | Friedhof Nymphenburg |
Քաղաքացիություն | Գերմանիա[1][2] |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2] |
Կրթություն | Leopold Mozart Centre?[1] և Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց (1925)[1] |
Մասնագիտություն | դիրիժոր և Կապելմայստեր |
Աշխատավայր | Bayerischer Rundfunk[1] |
Ամուսին | Maria Jochum?[7] |
Ծնողներ | հայր՝ Ludwig Jochum?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա[1] |
Երեխաներ | Veronica Jochum?[2] |
Eugen Jochum Վիքիպահեստում |
Սկսել է իր դիրիժորական կարիերան 1926 թ.՝ ստանձնելով Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը և կատարելով Բրուքների Յոթերորդ սիմֆոնիան։ 20-30 ական թթ. հաջորդաբար եղել է Կիլի օպերային թատրոնի, Մանհայմի, Դույսբուրգի, Բեռլինի ռադիոյի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը։ 1934 թ. Յոհումը, հաջորդելով Կառլ Բյոմին, դարձել է Համբուրգի պետական օպերայի և Համբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար՝ զբաղեցնելով այդ պաշտոնները մինչը 1949 թ.։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստանձնել է Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը՝ մանլով այդ պաշտոնում մինչև 1960 թ.։ Զուգահեռաբար հանդես է եկել համերգներով Կոնցերտգեբոու (Concertgebouw) նվագախմբի, Լոնդոնի ֆիլհարմոնիկ և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբերի և աշխարհի այլ հանրաճանաչ նվագախմբերի հետ։ Նա պարբերաբար մասնակցել է Զալցբուրգի և, 1953 - ից, Բայրոյթի փառատոններին։