Օթնիել Չարլզ Մարշ
From Wikipedia, the free encyclopedia
Օթնիել Չարլզ Մարշ (անգլ.՝ Othniel Charles Marsh հոկտեմբերի 29, 1831(1831-10-29)[1][2], Լոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ[3] - մարտի 18, 1899(1899-03-18)[4][1][2], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[3]), Եյլի համալսարանի հնէաբանության ամերիկացի դասախոս, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ[8]։ Մարշը հնէաբանության ոլորտի ականավոր գիտնականներից էր։ Նրա ժառանգություններն ընդգրկում են տասնյակ նոր կենդանատեսակների հայտնաբերություններ կամ նկարագրություններ և թռչունների ծագման մասին տեսություններ։
Օթնիել Չարլզ Մարշ անգլ.՝ Othniel Charles Marsh | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1831(1831-10-29)[1][2] |
Ծննդավայր | Լոքփորթ, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Մահացել է | մարտի 18, 1899(1899-03-18)[4][1][2] (67 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[3] |
Գերեզման | Գրուվ Սթրիտ գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ[6] |
Կրթություն | Եյլի քոլեջ, Ֆիլիպսի ակադեմիա, Հայդելբերգի համալսարան, Yale School of Engineering & Applied Science? և Sheffield Scientific School? |
Ազդվել է | Ջեյմս Դանա |
Երկեր | The dinosaurs of North America? |
Մասնագիտություն | հնէաբան, կենդանաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Եյլի համալսարան |
Ծնողներ | մայր՝ Mary Gaines-Marsh (Peabody)?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկայի հնավաճառության միություն, Բավարիական գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ստորագրություն | |
Othniel Charles Marsh Վիքիպահեստում |
Ծնվելով համեստ կյանք վարող ընտանիքում, Մարշը բարձրագույն կրթություն ստացավ ի շնորհիվ իր մեծահարուստ մորեղբոր՝ Ջորջ Փիբոդիի առատաձեռնության։ 1860 թվականին Եյլի քոլեջն ավարտելուց հետո ճանապարհորդեց աշխարհով մեկ՝ սովորելով անատոմիա, միներալոգիա և երկրաբանություն։ Վերադառնալուն պես Եյլում սկսեց դասավանդել։ 1870 թվականից 1890 թվականներին Մարշը մրցեց իր հնէաբան մրցակից էդվարդ Դրինքեր Քոփի հետ՝ արևմտաամերիկյան ցուցահանդեսի ժամանակ, որն առավել հայտնի էր Ոսկրային պատերազամներ անվամբ։ Այդ մրցակցությունից հետո գիտական աշխարհն այս երկու հնէաբաններին պարտական էր։ Մարշի ամենամեծ ժառանգությունը մեսոզոյան դարաշրջանի սողունների, ատամնավոր թռչունների և մեսոզոյան ու երրորդ դասի կաթնասունների հավաքածուն է, որը հիմա Եյլի Բնագիտական պատմությունների Փիբոդի թանգարանի և Սմիթսոնյան ինստիտուտի հավաքածունների հիմքն է կազմում։ Մարշին անվանում էին «հոյակապ հնէաբան և Ամերիկայում դարվինիզմի ամենամեծ կողմնակիցը տասնիններորդ դարում»[9]։