Օդի Մերֆի
From Wikipedia, the free encyclopedia
Օդի Մերֆի (անգլ.՝ Audie Leon Murphy, հունիսի 20, 1925(1925-06-20)[1][2], Հանտ շրջան, Տեխաս, ԱՄՆ - մայիսի 28, 1971(1971-05-28)[3][2], Ռոանոկ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի զինվորական, կինոդերասան, գրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, ով իր սխրանքների համար արժանացել է առավելագույն քանակությամբ պարգևների։ Մարտերում դրսևորած խիզախության համար պարգևատրվել է ԱՄՆ-ի բազմաթիվ մարտական շքանշաններով ու մեդալներով, ներառյալ խիզախության համար տրվող բարձրագույն պարգևը՝ Պատվո մեդալը։ Բացի այդ, նրան շնորհվել են արտասահմանյան մի շարք երկրների մարտական պարգևներ, այդ թվում՝ Ֆրանսիայի Հանրապետության Պատվո լեգեոնի շքանշան։ Պատերազմից հետո անցել է գրական ու դերասանական աշխատանքների, երկու տասնամյակի ընթացքում նկարահանվել 44 ֆիլմերում (մեծ մասամբ՝ վեստերններում)։ Ինքն իրեն մարմնավորել է իր ինքնակենսագրական «Դեպի դժոխք և ետ» («To Hell and Back») վեպի հիման վրա նկարահանված նույնանուն ֆիլմում։
Օդի Մերֆի անգլ.՝ Audie Leon Murphy | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1925(1925-06-20)[1][2] |
Ծննդավայր | Հանտ շրջան, Տեխաս, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 28, 1971(1971-05-28)[3][2] (45 տարեկան) |
Մահվան վայր | Ռոանոկ, Վիրջինիա, ԱՄՆ |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասան, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, սցենարիստ, ոչ գեղարվեստական գրող, ռազմական գործիչ, կինոդերասան, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր |
Ամուսին | Wanda Hendrix? |
Ծնողներ | հայր՝ Emmett Berry Murphy?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | audiemurphy.com |
Ստորագրություն | |
Audie Murphy Վիքիպահեստում |