Քաղաքացիական ցույցերը Սիրիայում (2011)
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքացիական ցույցերը Սիրիայում` սոցիալական հակամարտության Արաբական գարնան նախնական փուլը Սիրիայի Արաբական Հանրապետությունում (2011 թվականի հունվար - հուլիս)։
Քաղաքացիական բողոքները Սիրիայում | |||
---|---|---|---|
Մաս Արաբական գարուն | |||
Ամսաթիվ | 2011 թվական մարտի 15 — 2011 թվական հուլիսի 29 | ||
Վայր | Սիրիա | ||
Պատճառ | Գործազրկություն, Կաշառակերություն, Ավտորիտարիզմ | ||
Նպատակ | Բաշշար ալ-Ասադի հրաժարական, ժողովրդական բարեփոխումների անցկացում, քաղաքացիական իրավունքների ընդարձակում, արտակարգ դրության չեղարկում, արաբների ու քրդերի հավասար իրավունքներ | ||
Մեթոդ | Ցույց, վանդալիզմ, դասալքություն բանակից ու ոստիկանությունից | ||
Կարգավիճակ | ավարտված | ||
Հակամարտող կողմեր | |||
| |||
Ղեկավարներ | |||
| |||
Ձերբակալություններ, և այլն | |||
|
Սիրիայում առաջին խաղաղ ցույցերը սկսվեցին 2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ որպես Արաբական գարնան շարժում։ Ցուցարարները դեմ արտահայտվեցին կաշառակերությանը և Բաշշար ալ-Ասադի կառավարության կողմից կատարվող մարդու իրավունքների խախտմանը։
Չնայած կառավարության փորձերին ճնշել ցույցերը՝ շուտով հայտնի դարձավ, որ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից։ Այդ ժամանակ ցուցարարների դեմ դուրս եկան կառավարական զորքերը։ Ցուցարարները և ԶԼՄ-ները սիրիական կառավարությանը մեղադրում էին վարձկանների օգտագործման մեջ, ովքեր ծեծում և գնդակահարում էին ցույցի մասնակիցներին։ Թեև սիրիական կառավարությունը ժխտում էր նրանց գոյությունը, ավելի ուշ այն հաստատեց ՄԱԿ-ը[4]։
Կառավարության բռնի գործողությունները հանգեցրեցին բանակից մասշտաբային դասալքությունների և նոր ընդդիմադիր ջոկատների առաջացմանը, հակամարտությունը քաղաքացիական անհնազանդությունից վերաճեց զինված ապստամբության։ 2011 թվականի հուլիսի 29-ին ստեղծվեց ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակը, ինչից հետո հակամարտությունը վերաճեց քաղաքացիական պատերազմի։