Փոլ Վացլավեկ
From Wikipedia, the free encyclopedia
Փոլ Վացլավեկ (գերմ.՝ Paul Watzlawick, հուլիսի 25, 1921(1921-07-25)[1][4][5][…], Ֆիլլախ, Կարինտիա, Ավստրիա[6] - մարտի 31, 2007(2007-03-31)[1][4][7][…], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավստրիացի ընտանեկան թերապևտ, հոգեբան, հաղորդակցման տեսաբան և փիլիսոփա։ Որպես հաղորդակցման տեսության և արմատական կառուցողականության մասնագետ՝ Վացլավեկը ուսումնասիրություններ է կատարել ընտանեկան թերապիայի և ընդհանուր հոգեթերապիայի բնագավառներում։ Վացլավեկը համոզված էր, որ մարդիկ, անընդհատ իրենց խնդիրների մասին մտածելով և փորձելով լուծումներ գտնել, իրենք իրենց տառապանք են պատճառում։ Նա Հոգեկանի հետազոտությունների համալսարանի ամենակարկառուն դեմքերից մեկն էր։ Վացլավեկն ապրել և աշխատել է Պալո-Ալտո քաղաքում (Կալիֆոռնիա)[8][9][10]։
Արագ փաստեր Փոլ ՎացլավեկPaul Watzlawick, Ծնվել է ...
Փոլ Վացլավեկ Paul Watzlawick | |
---|---|
Ծնվել է | 1921 հուլիսի 15 Ֆիլլախ, Ավստրիա |
Մահացել է | մարտի 31, 2007(2007-03-31) (տարիքը 85) Պալո-Ալտո, Կալիֆոռնիա |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ավստրիա, ԱՄՆ |
Ազգություն | Ավստրիացի |
Մասնագիտություն | Հոգեբանություն Հոգեթերապիա |
Հաստատություն(ներ) | Սթենֆորդի համալսարան |
Գործունեության ոլորտ | հոգեթերապիա |
Ալմա մատեր | Կա Ֆոսկարի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][2], գերմաներեն[2] և իտալերեն |
Պարգևներ | |
Paul Watzlawick Վիքիպահեստում |
Փակել