Վոյցեխ Գերսոն
Լեհ նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Վոյցեխ Գերսոն (լեհ.՝ Wojciech Gerson, հուլիսի 1, 1831(1831-07-01)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 25, 1901(1901-02-25)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4]), 19-րդ դարի կեսերի լեհ անվանի նկարիչ, լեհական ռեալիստական կերպարվեստի ականավոր ներկայացուցիչ, նաև՝ երախտավոր մանկավարժ, Վարշավայի գեղարվեստի դպրոցի երկարամյա պրոֆեսոր[5], ով իր վարպետությունը փոխանցել է լեհական գեղարվեստի հետագա լուսատուներին՝ «Երիտասարդ Լեհաստան» շարժման մի ամբողջ շարք նեոռոմանտիկ ներկայացուցիչների, ներառյալ Յուզեֆ Խելմոնսկուն, Լեոն Վիչուլկովսկուն, Վլադիսլավ Պոդկովինսկուն[6], Յուզեֆ Պանկևիչին, Աննա Բիլինսկա-Բոհդանովիչին, Անտոնի Պիոտրովսկուն[7]։ Նա միաժամանակ մամուլում հանդես է եկել որպես արվեստի մեկնաբան և, բացի այդ, կազմախոսության մի գիրք է հրատարակել նկարիչների համար[6]։ Վոյցեխ Գերսոնի մեծ թվով ստեղծագործություններ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թալանվել են նացիստների կողմից և այլևս չեն հայտնաբերվել[8]։
Վոյցեխ Գերսոն լեհ.՝ Wojciech Gerson | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1831(1831-07-01)[1][2][3][…] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1901(1901-02-25)[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | Լեհաստան[4] և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Վարշավայի գեղարվեստի դպրոց և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, նկարազարդող, վիմագրող և մանկավարժ |
Ոճ | ռոմանտիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Adrianna Stromfeld-Mikulska? և Maria Gażycz? |
Ներշնչվել է | Լեոն Կոնիե |
Հայր | Wojciech Gerson? |
Զավակներ | Maria Gerson-Dąbrowska?[4] |
Wojciech Gerson Վիքիպահեստում |