Վերներ Կարլ Հայզենբերգ (գերմ.՝ Werner Karl Heisenberg, դեկտեմբերի 5, 1901(1901-12-05)[1][2][3][…], Վյուրցբուրգ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 1, 1976(1976-02-01)[1][2][3][…], Մյունխեն, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Մյունխենի համալսարանը (1923)։ 1923-1927 թթ. եղել է Մաքս Բոռնի ասպիրանտը, 1927-1941 թթ.՝ Լայպցիգի և Բեռլինի համալսարանների պրոֆեսոր, 1941 թվականից՝ Բեռլինի և Գյոթինգենի, 1955 թվականից՝ Մյունխենի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն և պրոֆեսոր։ 1925 թվականին Նիլս Բորի հետ մշակել է քվանտային մեխանիկայի առաջին տարբերակը՝ մարտիցային մեխանիկան։ Կատարել է հելիումի ատոմի քվանտամեխանիկական հաշվարկը, ցույց է տվել երկու տարբեր վիճակներում դրա գոյության հնարավորությունը։ 1927 թվականին ձևակերպել է անորոշությունների սկզբունքը, Յա. Ի. Ֆրենկելից անկախ մշակել ֆեռոմագնիսական նյութերի ինքնակամ մագնիսացվածության և փոխանակային փոխազդեցության տեսությունը։ Աշխատանքներ ունի նաև ատոմային միջուկի կառուցվածքի (բացահայտել է նուկլոնների փոխազդեցության փոխանակային բնույթը), ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի, դաշտի միասնական տեսության վերաբերյալ (1932 թ․)։
Արագ փաստեր Վերներ Հայզենբերգգերմ.՝ Werner Heisenberg, Ծնվել է ...
Վերներ Հայզենբերգ գերմ.՝ Werner Heisenberg |
---|
|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1901(1901-12-05)[1][2][3][…] Վյուրցբուրգ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
---|
Մահացել է | փետրվարի 1, 1976(1976-02-01)[1][2][3][…] (74 տարեկան) Մյունխեն, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2] բնական մահով |
---|
Գերեզման | Վալդֆրիդհոֆ գերտեզմանատուն[5] |
---|
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն, Նացիստական Գերմանիա և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
---|
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան |
---|
Հաստատություն(ներ) | Գյոթինգենի համալսարան, Կոպենհագենի համալսարան, Լայպցիգի համալսարան, HU Berlin, Սենթ Էնդրյու համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Մաքս Պլանկի ֆիզիկայի ինստիտուտ[2] և Գերմանական միջուկային զենքի նախագիծ[2] |
---|
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա և մաթեմատիկա |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Լինչեի ազգային ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[6], Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Գյոթինգեն 18, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա, Սաքսոնիայի գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (1923)[2] և Maximiliansgymnasium München? (1920)[2] |
---|
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][7] |
---|
Գիտական ղեկավար | Առնոլդ Զոմմերֆելդ |
---|
Եղել է գիտական ղեկավար | Էդվարդ Թելեր[8], Ֆելիքս Բլոխ[9], Կարլ Ֆրիդրիխ ֆոն Վայցզեքեր[10], Ռուդոլֆ Պայերլս[11], Ֆրիդվարդ Վինթերբերգ[12], Հերման Արթուր Յան, Վան Ֆո-Սան, Շչերբան Ցիցեյկա[13], Ռիչարդ Ջոն Էդեն[13], Peter Mittelstaedt?[13], Wilhelm Brenig?[13], Kurt Symanzik?[13], Bernhard Kockel?[13], Werner Güttinger?[13], Wilhelm Macke?[13], Ivan Supek?[13], Viktor Alexander Garten?[13], Fritz Kluge?[13], Gerhard Börner?[13], Hans Werner Fiedler?[13], Լյուդվիգ Բևիլոգուա[13], Edwin Karl Gora?[13], Detlof Julius Alexander Ponsonby Lyon?[13], Alfred Recknagel?[13], Հիլդեգարդ Գեստ[13], Գերհարդ Մարտին[13], Վիլեմ վան դեր Գրինտեն[13], Հորսթ Մյուլլեր[13], Otto Günther?[13] և Hans Heinrich Euler?[13] |
---|
Հայտնի աշակերտներ | Էրիխ Բագգե |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Էլիզաբեթ Հայզենբերգ[18] |
---|
Երեխա(ներ) | Յոխեն Հայզենբերգ[18], Մարտին Հայզենբերգ[18][19], (Աննա) Մարիա Հայզենբերգ[18], Վոլֆգանգ Հայզենբերգ[18], Քրիստինա Ման[18], Բարբարա Հայզենբերգ[18] և Վերենա Հայզենբերգ[18] |
---|
Հայր | Աուգուստ Հայզենբերգ[18] |
---|
Մայր | Էննի Հայզենբերգ[18] |
---|
Ստորագրություն
|
Werner Heisenberg Վիքիպահեստում |
Փակել