Սպիդբոլ
From Wikipedia, the free encyclopedia
Սպիդբոլ (անգլերեն՝ Speedball, ինչպես նաև Powerballing), կոկաինի բյուրեղային ձևի՝ կրեկի և հերոինի կամ մորֆինի խառնուրդ, որը գործածվում է մեկ ներարկիչով ներերակային ներարկման կամ ինհալիացիոն գոլորշու միջոցով[1]։ Այն գործածվում է նաև տարբեր ներարկիչներով յուրաքանչյուր թմրամիջոցը առանձին ներարկելու միջոցով։ Սպիդբոլի նախնական տարբերակը իրենից ներկայացնում էր կոկաինի հիդրոքլորիդի և մորֆինի սուլֆատի խառնուրդ[2]։
Տերմինը կարող է կիրառվել նաև դեղագործական օփիոիդների՝ բենզոդիազեպինների կամ բարբիտուրատների և ամֆետամինի ածանցյալների համատեղ գործածման նկատմամբ։ Թմրամիջոցների այս խառնուրդը կարող է հանգեցնել չափազանց ուժեղ կախվածության և զրկանքի (ժուժկալման, աբստինենտային) համախտանիշի առաջացման։ Սպիդբոլի գործածումը հանդիսանում է բազմաթմրամոլության (պոլինարկոմանիա) տեսակ՝ «Հոգեկան և վարքային խանգարումներ թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով» (F19)[3]։