Սյուդադ Ռեալ
From Wikipedia, the free encyclopedia
Սյուդադ Ռեալ (իսպ.՝ Ciudad Real [θjuˈðað reˈal], իսպաներենից բառացի թարգմանած՝ նշանակում ՝«թագավորական քաղաք»), քաղաք և համայնք Իսպանիայի կենտրոնական մասում՝ երկրի մայրաքաղաք Մադրիդից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հարավ, Կաստիլիա-Լա Մանչա ինքնավարությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Համայնքն ընդգրկված է Կամպո դե Կալատրավա շրջանի (կոմարկայի) կազմում։ Զբաղեցնում է 289,98 քառակուսի կիլոմետր տարածք; Բնակչության թվաքանակը 2018 թվականի տվյալներով եղել է 74.743: Համալսարանական քաղաք է. այստեղ է գտնվում Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանը (Universidad de Castilla-La Mancha):
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սյուդադ Ռեալ | |||||
իսպ.՝ Ciudad Real[1] | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Մակերես | 285 կմ² | ||||
ԲԾՄ | 628±1 մետր, 657 մետր | ||||
Բնակչություն | ▲75 303 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 13001–13005 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CR | ||||
Պաշտոնական կայք | ciudadreal.es | ||||
| |||||
Բնակավայրը հիմնադրվել է Ռեկոնկիստայի ժամանակներում Ալֆոնսո X Կաստիլիացու նախաձեռնությամբ, քաղաքի կարգավիճակ է ստացել 1420 թվականին[3]։ 1833 թվականին դարձել է պրովինցիայի վարչական կենտրոն։ Պահպանված պատմա-ճարտարապետական հուշարձաններից հիշարժան են հատկապես Աստվածամոր տաճարը (Santa Iglesia Prioral de las Órdenes Militares Basílica Catedral de Nuestra Señora Santa María del Prado de Ciudad Real), Սուրբ Պետրոս եկեղեցին (Iglesia de San Pedro), Պուերտա դե Տոլեդո միջնադարյան դարպասը, Դոն Կիխոտին նվիրված թանգարանը[4]։
Քաղաքի մերձակայքում գտնվող Ալարկոս բլուրը կարևոր հնավայր է, որտեղ իրականացված հնագիտական պեղումների արդյունքում արժեքավոր արտեֆակտներ են հայտնաբերվել։ Այդտեղ 1195 թվականին տեղի ունեցած ճակատամարտում ալմոհադյան մավրերը ջախջախել են կաստիլիական զորքին։
Սյուդադ Ռեալի շուրջը տարածվող Կամպո դե Կալատրավա հրաբխային դաշտը հարուստ է հանքային տաք աղբյուրներով։
Նախքան 2011 թվականին Մադրիդ տեղափոխվելը այս քաղաքում էր գործում ձեռքի գնդակի BM Ciudad Real ակումբը, որը տպավորիչ հաղթանակներ է տարել Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթի 2006, 2008 2009 թվականների խաղարկություններում[5]։