Ռոքֆելլեր կենտրոնի սուրբծննդյան տոնածառ
From Wikipedia, the free encyclopedia
Տոնածառ Ռոքֆելլեր կենտրոնում (անգլ.՝ Rockefeller Center Christmas Tree), ամանորյա տոնածառ, որ տեղադրվում է Մանհեթենի Ռոքֆելլեր կենտրոնում։
Չնայած այն հանգամանքին, որ տոնածառերի տեղադրման պաշտոնական պատմությունն սկսվում է 1933 թվականից, առաջին անգամ այն զարդարվել է դեռ 1931 թվականին[1]։ Այն ժամանակ այդ նպատակներով աշխատողները ընտրել են 6 մետրանոց բալասանային եղևին և զարդարել այն լոռամրգիով, թղթե ծաղկաշղթաներով և պահածոյի տուփերով։ Հաջորդ անգամ տոնածառը զարդարվել է միայն 1933 թվականին, և դրանից հետո արարողությունը տեղի է ունենում ամեն տարի[2]։
Տոնածառը տեղադրվում է նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։ Վերջերս դրա լույսերի միացման արարողությունը հեռարձակվում է ամբողջ երկրով, NBC հեռուստաալիքի «Սուրբ Ծնունդը Ռոքֆելլեր կենտրոնում» (անգլ.՝ Christmas in Rockefeller Center) հաղորդման ժամանակ, որը ցուցադրվում է Երախտագիտության օրվանից հետո առաջին չորեքշաբթի օրը[3]։ Ծառերի ընտրությամբ զբաղվում է Ռոքֆելլեր կենտրոնի գլխավոր ծաղկաբան Էրիկ Փոզեն (անգլ.՝ Erik Pauzé): Ընտրությունը անցկացվում է ամբողջ տարվա ընթացքում մի շարք նահանգներում, այդ թվում` Կոնեկտիկուտում, Վերմոնտում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում։ Ծառի չափսերի հանդեպ նվազագույն պահանջներն են 20 մետր բարձրությունն ու 10.5 լայնությունը։ Դրա տեղափոխման համար օգտագործվում է հատուկ շարժական կցասայլ, որը նախատեսված է մինչեւ 38 մետր երկարության համար[4]։ JI-B-Building երկնաքերի դիմաց տոնածառը տեղադրվում է պողպատե առանցքի վրա և ամրացվում չորս ձգապարաններով։ Դրա լուսավորության վրա ծախսվում է մինչև 30.000 գունավոր LED լամպ և մոտավորապես 8 կմ լար[5]։ 2004 թվականից սկսած ծառի գագաթին տեղադրվում է Swarovski ընկերության արտադրած աստղը, որն ունի գրեթե 3 մետր տրամագիծ և 250 կգ քաշ[6]։