Ռոք
From Wikipedia, the free encyclopedia
Ռոք երաժշտությունը հանրաճանաչ երաժշտության մի ժանր է, որը սկզբնավորվել է որպես ռոքնռոլ վաղ 1950-ական թվականներին Միացյալ Նահանգներում և վերաճել է մի շարք այլ ոճերի 1960-ականներին և ավելի ուշ մասնավորապես Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում[1][2]։ Սկիզբ է առել 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից՝ ոճ, որը մեծապես ազդել է բլյուզի և ռիթմ ընդ բլյուզ ժանրերի և քանթրի երաժշտության աֆրոամերիկյան ժանրերի վրա։ Ռոք երաժշտությունը մեծապես ազդել է նաև մի շարք այլ ժանրերի վրա ինչպիսիք են էլէկտրիկ բլյուզը և ֆոլկը և ազդեցություն է կրում ջազից, դասական և երաժշտական այլ ոճերից։ Երաժշտականորեն ռոքը կենտրոնացած է էլեկտրական կիթառի վրա սովորաբար որպես էլեկտրական բաս կիթառով, հարվածային գործիքներով և մեկ կամ ավել երգիչներով ռոք խմբի մի մաս։ Որպես կանոն ռոքը երգի վրա հիմնված 4/4 ռիթմով երաժշտություն է, բայց ժանրը դարձել է չափազանց տարբեր։ Ինչպես փոփ երաժշտությունը, բառերը հիմնականում շեշտում են ռոմանտիկ սերը, բայց ուղված են նաև բազում այլ թեմաների՝ հաճախ սոցիալական և քաղաքական։
Մինչև ուշ 1960-ականների դասական ռոքի[1] շրջանը ռոք երաժշտության մի շարք տարբեր ենթաժանրեր ի հայտ եկան ներառելով խառնուրդներ, ինչպիսիք են՝ բլյուզ ռոքը, ֆոլկ ռոքը, քանթրի ռոքը, ռագա ռոքը և ջազ ռոքը, որոնցից շատերը նպաստել են փսիխեդելիկ (ցնորական) ռոքի զարգացմանը, որն ազդեցություն էր կրել հակամշակութային փսիխեդելիկ և հիպի ասպարեզից։ Նոր ժանրերը, որոնք ի հայտ եկան, ներառում էին պրոգրեսիվ ռոքը, որն ընդլայնեց արտիստիկ տարրերը, գլեմ ռոքը, որը կարևորեց ցուցադրությունը և տեսողական ոճը, սոցիալական և քաղաքական եռանդուն քննադատությունները և հևի մետալի տարբերվող և տևական ժանրը, որը շեշտում էր ձայնը, ուժը և արագությունը։ 1970-ականների երկրորդ կեսին փանք ռոքն արձագանքեց ստեղծելով մինիմալստական, սոցիալական և քաղաքական եռանդուն քննադատություններ։ Փանկն ազդեց 1980-ականների նյու ուեյվ, փոստ-փանկ և ի վերջո ալտերնատիվ ռոք ժանրերի վրա։ 1990-ականներից սկսած ալտերնատիվ ռոքն սկսեց գերիշխել ռոք երաժշտության մեջ և ներխուժեց գրանջի, Բրիտփոփի և ինդի ռոքի ձևով։ Այդ ժամանակվանից հետագա միաձուլված ենթաժանրերը ի հայտ եկան՝ ներառելով փոփ փանկը, ռեփ փանկը և ռեփ մետալը, ինչպես նաև ռոքի պատմությունը վերափոխելու գիտակից քայլեր՝ ներառելով գերիջ ռոքի/փոստ-փանկի և սինթ-փոփի վերածնունդը 2000-ականների սկզբերին։
Ռոք երաժշտությունը նաև մարմնավորել և ծառայել է որպես մշակութային և սոցիալական շարժումների միջոց՝ առաջնորդելով խոշոր ենթամշակույթներին՝ ներառյալ մոդերին և ռոքերներներին Միացյալ Թագավորություն և հիպի հակամշակույթը, որը տարածվել էր Սան Ֆրանցիսկոյից Միացյալ Նահանգներ 1960-ական թվականներին։ Նմանապես փանկ մշակույթը 1970-ակններին ծնունդ տվեց գոթ և էմո ենթամշակույթնորին։ Ժառանգելով բողոքական երգի ազգային ավանդույթը՝ ռոք երաժշտությունը ասոցացվել է քաղաքական ակտիվության ինչպես նաև ռասայի, սեքսի և թմրանյութերի օգտագուրծման վերաբերյալ հասարակական վերաբերմունքի փոփոխության հետ և հաճախ դիտարկվել է որպես երիտասարդական ապստամբության արտահայտում ընդդեմ հասուն մարդկանց սպառողականությանը և համապատասխանությանը։