Ռոս Բաղդասարյան
հայ հեռուստատեսային դերասան, երաժիշտ, հեղինակ-կատարող, դաշնակահար, երգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր, դերասան, սցենարիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ռոս Սամուել Բաղդասարյան (անգլ.՝ Ross Bagdasarian, Sr., Ռոս Բաղդասարյան Ավագ, լրիվ անունը՝ Ռոստոմ Սիփան Բաղդասարյան) (հունվարի 27, 1919(1919-01-27)[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][3] - հունվարի 16, 1972(1972-01-16)[1], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5]), հայտնի է իր բեմական անունով՝ Դեյվիդ Սևիլ, ամերիկահայ դաշնակահար, երգիչ, երգահան, ձայնագրման պրոդյուսեր և դերասան։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոս Բաղդասարյան անգլ.՝ Ross Bagdasarian Sr. | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1919(1919-01-27)[1] |
Ծննդավայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][3] |
Մահացել է | հունվարի 16, 1972(1972-01-16)[1] (52 տարեկան) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5] |
Գերեզման | Chapel of the Pines Crematory |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ֆրեզնոյի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | դերասան, երաժիշտ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, սցենարիստ, երգիչ, դաշնակահար, բանաստեղծ, հեռուստատեսային դերասան, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասան և հնչյունավորող |
Աշխատավայր | Warner Bros. |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ռոս Բաղդասարյան կրտսեր |
Ross Bagdasarian Sr. Վիքիպահեստում |
Առավել հայտնի է նրա ստեղծած Alvin and the Chipmunks մուլտ-խումբը։ Ի սկզբանե որպես բեմի և կինոյի դերասան, նա հայտնի դարձավ 1958 թվականին «Witch Doctor» և «The Chipmunk Song (Christmas Don't Be Late)» երգերով, որոնք երկուսն էլ դարձան Billboard-ի համար մեկ սինգլներ։ Նա պրոդյուսեր և ղեկավարել է «Ալվինի շոուն», որը ցուցադրվել է CBS հեռուստաալիքով 1961–62 թվականներին։