Ռոբերտ Բունզեն
From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Բունզեն (գերմ.՝ Robert Wilhelm Bunsen մարտի 31, 1811(1811-03-31)[1][2][3][…], Գյոթինգեն, Վեսթֆալիա թագավորություն[4][5][3][…] - օգոստոսի 16, 1899(1899-08-16)[6][7][8][…], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4][9][3][…]), գերմանացի քիմիկոս։
Ծնվել է 1911 թվականին, նրա հայրը` Քրիստիան Բունզենը (1770-1837) եղել է գրականության պրոֆեսոր, իսկ Ռոբերտ եղել է նրանք ընտանիքի չորրորդ տղան[15]։ Սկզբնական կրթությունը ստացել է գիմնազիաներում, իսկ 1828 թվականին ընդունվել է Գյոթինգենի համալսարան, որտեղ ուսումնասիրել է քիմիա, ֆիզիկա և երկրաբանություն։
Մարբուրգի (1838-ից) և Հայդելբերգի (1852– 1889) համալսարանների պրոֆեսոր, Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից–անդամ (1862)։ Ուսումնասիրել է արսենի մի շարք օրգանական միացություններ (1837– 1843)։ 1841 թվականին ստեղծել է ածխա–ցինկային գալվանական էլեմենտ, որի օգնությամբ հալված քլորիդների էլեկտրոլիզով ստացել է (1852–55) մետաղական մագնեզիումը, լիթիումը, կալցիումը, ստրոնցիումը, բարիումը։
Բունզենը մշակել է գազային վերլուծության ճշգրիտ եղանակներ, որոնք շարադրված են նրա «Գազաչափական մեթոդներ» (1857) աշխատության մեջ։ Տարբեր մետաղների գոլորշիներով գունավորված բոցի սպեկտրների ուսումնասիրությունները (1854-ից, Գուստավ Կիրխհոֆի հետ) հիմք դրեցին սպեկտրային վերլուծությանը, որի միջոցով հայտնաբերեցին ցեզիումը (1860), ռուբիդիումը (1861)։ Բունզենը քիմիկոս Հենրի Ռոսկոյի հետ հետազոտել է լույսի ազդեցությունը քիմիական պրոցեսների վրա, որով նպաստել է լուսաքիմիայի զարգացմանը։ Բունզենը․ մի շարք սարքերի հեղինակ է․ լուսաչափ՝ յուղային բծով (1843), գազայրիչ (1885), սառցային կալորիաչափ (1879) և այլն։
Բունզեին աշակերտել է քիմիկոս Հարություն Աբելյանը։