Ռոանոկ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոանոկի գաղութ (անգլ.՝ The Roanoke Colony, հայտնի է նաև որպես «Կորուսյալ գաղութ», անգլ.՝ Lost Colony), անգլիական գաղութ համանուն կղզում (ներկայում՝ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Դեյր շրջանում)՝ հիմնված Եղիսաբեթ I թագուհու հովանու ներքո գործող Ուոլտեր Ռելիի միջոցներով, որի նպատակն էր Հյուսիսային Ամերիկայում անգլիական մշտական առաջին գաղութի հիմնումը։
Կատարվել է առաջին գաղութի ստեղծման մի քանի փորձ։ Գաղութարարների առաջին խումբը ստիպված է եղել լքել կղզին ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառով։ Հետագայում նրանց աջակցելու և գաղութը համալրելու նպատակով կղզի ժամանած 400 հոգուց կազմված խումբը, տեսնելով լքված բնակավայրը, վերադարձել է Անգլիա՝ թողնելով կղզում 15 մարդ։ Երրորդ խումբը, որը կազմված էր մոտ հարյուրից ավել մարդուց, համարվում է անհետ կորած։ Վերջին խմբի ղեկավար Ջոն Ուոյտը, ով Անգլիա էր վերադարձել աջակցություն ստանալու նպատակով, վերադարձին կղզին հայտնաբերել է անմարդաբնակ։ Նրա մարդկանցից ոչ մի հետք չկար, բայց ծառերից մեկի վրա անգլերեն տառերով գրված «Cro» (Կրո) բառից, որն, ըստ ենթադրությունների, հանդիսանում է Կրոատոան կղզու անվան սկզբնական տառերը։
«Անհետ կորած այս գաղութի» պատմությունը անմիջականորեն կապվում է հարևան հնդկացի կրոատոան գաղութի հետ և բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների ու ֆիլմերի ստեղծման հիմք է հանդիսացել։ Ամենից շատ տարածված է այն կարծիքը, որ գաղութարարները ենթարկվել են տեղացի հնդկացի ցեղերի հարձակման կամ էլ գերի են վերցվել իսպանացիների, միգուցե նաև ծովահենների կողմից։