Ծովահենություն
From Wikipedia, the free encyclopedia
Ծովահենություն, նավերի զավթման և կողոպուտի նպատակով բռնի գործողություններ բաց ծովում։ Վաղ անցյալում ուղեկցվում էր անձնակազմի և ուղևորների հետ դաժան հաշվեհարդարով։ Ծովահենությունը ծագել է հնում, ծովային առևտրի զարգացմանը զուգընթաց։ 17-րդ դարից սկսած ծովահենության տարատեսակ էր կապերությունը։ Միջազգային իրավունքի նորմերով ծովահենությունը որակվում է որպես հանցագործություն, նրա դեմ պայքարի միջոցները չեն սահմանափակվում։ Ծովահենության դեմ միջազգային համաձայնագրեր կնքվել են Վաշինգտոնում (1922 թ.), Նիոնում (1937 թ.), Ժնևում (1958 թ.):