Ռիք Ռուբին
From Wikipedia, the free encyclopedia
Ռիք Ռուբին (լրիվ անունը՝ Ֆրեդերիկ Ջեյ Ռուբին (անգլ.՝ Frederick Jay Rubin), մարտի 10, 1963(1963-03-10)[1][2][3], Lido Beach, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), հրեական ծագումով ամերիկյան երաժշտական պրոդյուսեր է և գործիքավորող[4]։ MTV-ի կողմից ճանաչվել է «Վերջին 20 տարիների ամենաազդեցիկ պրոդյուսեր»[5], բազմիցս արժանացել է Գրեմմի մրցանակի, հիմնել է Def Jam Recordings և American Recordings լեյբլները։
Արագ փաստեր Ռիք Ռուբին Rick Rubin, Ծնվել է ...
Ռիք Ռուբին Rick Rubin | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1963(1963-03-10)[1][2][3] (61 տարեկան) |
Ծննդավայր | Lido Beach, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | բուդդայականություն |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Լոնգ Բիչի ավագ դպրոց |
Ազդվել է | Flipper? |
Մասնագիտություն | երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ, սցենարիստ, կիթառահար, կոմպոզիտոր և կինոռեժիսոր |
Կայք | IMDb |
Rick Rubin Վիքիպահեստում |
Փակել
Ռիք Ռուբինը զգալի ներդրում է ունեցել Հիփ Հոփ ոճի զարգացման գործում, երկար ժամանակ աշխատելով այդ ոճի մեջ առաջին «սպիտակ» Beastie Boys խմբի հետ։ Բացի դրանից, Ռիքը համարվում է համեմատաբար նոր Նու մետալ ոճի հիմնադիրներից մեկը, աշխատելով Linkin Park, System of a Down, Red Hot Chili Peppers, Slipknot և Metallica խմբերի հետ։