Ջորջ Ֆլոյդի բողոքի ցույցեր
From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Ֆլոյդի բողոքի ցույցեր[1][2], ոստիկանական բռնության դեմ խռովությունների, բողոքների և անկարգությունների[3][4] շարունակական շարք, որոնք սկսվել են որպես տեղական բողոքի ցույցեր Մինեսոտա նահանգի Մինեապոլիս-Սենտ Պոլ թաղամասում, այնուհետև տարածվել ամբողջ Միացյալ Նահանգներում։ Բողոքի ակցիաները Մինեապոլիսում սկսվել են 2020 թվականի մայիսի 26-ին[5]՝ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, որտեղ Մինեապոլիսի ոստիկանության դեպարտամենտի աշխատակից Դերեկ Շովինը ավելի քան 8 րոպե ծնկով խեղդում էր Ֆլոյդին՝ ձեռնաշղթաներով կալանման ժամանակ գետնին գամելուց հետո[6]։
Ջորջ Ֆլոյդի բողոքի ցույցեր | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամսաթիվ | Մայիսի 26, 2020-այժմ | ||||||||
Վայր | Ամբողջ աշխարհ (սկսվել է՝ ԱՄՆ-ում) | ||||||||
Պատճառ | Ջորջ Ֆլոյդի մահը Ռասիզմը ԱՄՆ-ում | ||||||||
Մեթոդ | Ցույցեր Քաղաքացիական անհնազանդություն Դիակապտություն և այլն | ||||||||
Կարգավիճակ | շարունակվում է | ||||||||
Կորուստներ | |||||||||
Զոհեր | 13+ | ||||||||
Ձերբակալվածներ | 5600+ |
Բողոքի ցույցերն արագ տարածվել են ամբողջ Միացյալ Նահանգներով[7], և ամբողջ աշխարհում սկսել են պահանջել «Ֆլոյդի համար արդարադատություն»։ Հակառակ կողմը ոստիկանությունն է[8]։ Շաբաթ օրը՝ մայիսի 30-ին[9], առնվազն 12 խոշոր քաղաքում հայտարարվել է պարետային ժամ, իսկ հունիսի 2-ին 24 նահանգապետեր զանգահարել էին Ազգային գվարդիա, Վաշինգտոնում է գտնվում ավելի քան 17,000 զինվոր[10][11]։ Ցույցերի սկզբից մինչև հունիսի 2-ն առնվազն 5,600 մարդ կալանքի են ենթարկվել։